Հինգշաբթի մոտ 100 մարդ է մասնակցել Նյու Յորքի Թայմս Սքվերում անցկացված ակցիային՝ հաջակցություն Սիրիայի բնակիչների:
Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գրասենյակի կողմից կազմակերպված ֆլեշմոբի մասնակիցները գլխներից վեր են բարձրացրել ավանդական արաբական բլիթները (պիտա)՝ կարծես ձգտելով դրանք հասցնել փախստականների Յարմուկ ճամբարի և Սիրիայի այլ շրջանների սովյալներին:
Ինչպես ITAR-TASS-ի հետ զրույցում հույս է հայտնել գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Հաննիսը, մարդիկ կհասկանան, որ իրենք մատնված չեն մոռացության: «Մեզ մտահոգում են այն սոսկալի տառապանքները, որոնց նրանց մղում է կատաղի հակամարտությունը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ներկայում իրավիճակը Յարմուկում, որտեղ, ամենահամեստ գնահատականներով, մոտ 20 հազար մարդ է ապրում, ուղղակի սոսկալի է:
«Հունվարի 18-ից մենք մատակարարել ենք պարենամթերքի 8000 փաթեթ: Մեկ փաթեթը բավականացնում է մեկ ընտանիքին 10 օր»,- ասել է նա՝ նշելով, որ սննդի բավարարման մասին խոսք լինել չի կարող:









































