Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Թրամփի պատճառով Մեծ Բրիտանիայի դեսպանի հրաժարականից հետո մյուս դիվանագետները նյարդայնացել են. WP

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքի գաղտնի նամակների մամուլում հայտնվելուց հետո, նա հրաժարական տվեց: The Washington Post-ի տվյալներով, միջադեպը դեսպանատներում նման փաստաթղթերի հասանելիության սահմանափակման վերաբերյալ քննարկումների պատճառ է դարձել:

Նշվում է, որ Վաշինգթոնում Դերոքի «կայծակնային հրաժարականը» ստիպել է նյարդայնանալ արտասահմանյան դիվանագետներին, որոնց վճարում են անկեղծ գնահատականների համար, որոնք նրանք ուղարկում են հայրենիք: Դեսպանատներում քննարկումներ են սկսվել դիվանագիտական հեռագրերի հասանելիության սահմանափակման և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գնահատականների տոնը մեղմելու վերաբերյալ: Ըստ անանուն եվրոպացի դիվանագետի, բոլորն «անկեղծորեն ցնցված են» Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ կատարվածից: Դերոքը հրաժարականի մասին իր հայտարարության մեջ նշել է, որ ներկա իրավիճակում նա չի կարող «կատարել իր դերը», ինչպես որ ինքը կցանկանար:

Միևնույն ժամանակ, շատ դիվանագետներ Բրիտանիայի դեսպանի գաղտնի նամակներում տեղ գտած գնահատականները համարել են չափից դուրս «անկեղծ» և խոստովանել, որ իրենք ուրիշ բառեր կօգտագործեին: Շատ դիվանագետներ մտահոգված են, թե որքան անկեղծ կարող են լինել գաղտնի փաստաթղթերում:

Եվրոպացի մեկ այլ դեսպանի խոսքերով, այդպիսի հեռագրերի հասանելիություն ստանում են այնպիսի մարդիկ, որոնք դա չպետք է ունենան, և այդ կապակցությամբ պետք է միջոցներ ձեռնարկվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում