Friday, 26 06 2026
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Վլադիսլավ Մանգասարյանը Լեւոն Սարգսյանին առնչվող հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործարար Վլադիսլավ Մանգասարյանը Հատուկ քննչական ծառայություն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, որն առնչվում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Մանգասարյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ «Հարուցված քրեական գործը միացվել է Լեւոն Սարգսյանի վերաբերյալ՝ մեզ մոտ քննվող քրեական գործին»-նշեց նա։ Վերջինս հայտնեց նաեւ, որ այդ քրեական գործով Վլադիսլավ Մանգասարյանը ճանաչվել է տուժող։

Նշենք, որ գործն այս պահին նախաքննության փուլում է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է «Արին Կապիտալ» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։ Ընկերության սեփականատերը ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանն է, որը տարիներ առաջ ներդրումներ էր կատարել Հայաստանում շինարարության ոլորտում։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա հասցեում (ներկայիս՝ Մաշտոցի 33/1) գտնվող հողամասի վրա իրականացրել բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը, սակայն հայաստանյան գործընկերներն անբարեխիղճ են գտնվել եւ հափշտակել շենքի գրասենյակային տարածքների ու բնակարանների, ավտոտնակներից վաճառքից գոյացած գումարները։ Տարիներ առաջ խոսվում էր, որ առերեւույթ չարաշահումներին առնչություն է ունեցել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը եւ որ Վլադիսլավ Մանգասարյանը վայելում է նրա հովանավորությունը։

Կատարված քննությամբ նախաքննական մարմինը հիմնավորված համարեց, որ կատարվել է հափշտակություն, սակայն մեղադրանք առաջադրվեց միայն Մանգասարյանին՝ 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիներից և ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 2 մլրդ դրամի հափշտակություն կատարելու համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով`31 դրվագով։

Նրա վերաբերյալ քրեական գործն արդեն երեք տարի է, ինչ գտնվում է դատարանի վարույթում, սակայն դատավարությունը դեռ չի ավարտվել։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, փաստորեն, Վլ.Մանգասարյանն արդեն ինքն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Այն, որ նրա հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ու միացվել Լեւոն Սարգսյանի վերաբերյալ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործին՝ վկայում է, որ այն վերաբերում է նաեւ Սարգսյանի կողմից առերեւույթ կատարված հափշտակություններին։ Առավել եւս, որ այդ գործով Մանգասարյանը տուժող է ճանաչվել։

Հիշեցնենք, որ երրորդ նախագահի եղբայրը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ։ Ավելի վաղ ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին որոշում է կայացվել Լեւոն Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում