Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը բողոքի նոտա է հղելու Ուկրաինայի ԱԳՆ-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Իրֆան Դավուդովը։
Բողոքի նոտա հղելու պատճառն այն է, որ ուկրաինական Image պարբերականը, Ուկրաինայում Հայաստանի դեսպանի աջակցությամբ, հատուկ համար է թողարկել, որն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։
Այս կապակցությամբ ադրբեջանական կողմը մտադիր է Ուկրաինայի ԱԳՆ-ի ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ Ուկրաինայի նախագահական ապարատի հովանավորությամբ գործող հրատարակիչներն իրականում զբաղվում են «մեքենայությամբ»։
Դավուդովի խոսքերով՝ իրենք բողոքի նոտա են հղելու նաև պարբերականի խմբագրություն և պարզաբանումներ են պահանջելու։







































