Դատական ծախսերը հոգալու համար հարավաֆրիկացի վազորդ, պարաօլիմպիական չեմպիոն Օսկար Պիստորիուսը, որը մեղադրվում է ընկերուհու՝ մոդել Ռեյվա Ստեյնկամպի սպանության մեջ, աճուրդի է դրել այն տունը, որտեղ սպանել է նրան, հաղորդում է Associated Press-ը:
«Օսկար Պիստորիուսը ստիպված է վաճառել Պրետորիայի վիլան, որպեսզի վճարի դատական ծախսերը», —հայտարարել է դատապարտյալի փաստաբանը: Նա ավելացրել է, որ մարզիկը դեպքից հետո ոչ մի անգամ այդ տուն չի մտել, փոխանցում է gazeta.ru:
«Նա նույնիսկ մտածել չի ուզում այն մասին, որ կարող է վերադառնալ ու ապրել այդ տանը»,- նշել է Պիստորիուսի պաշտպանը: