Monday, 13 05 2024
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը

Չնայած Մոսկվայի ճնշումներին, Փաշինյանը պահեց ՀՀ արժանապատվությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարո՛ն Սարգսյան, տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Փաշինյան-Տուսկ հանդիպման ժամանակ խափանվեց Երևանի հոսանքամատակարարման համակարգը, հաշվի առնելով էլեկտրացանցերի և Երևանի ՋԷԿ-ի ռուսական ղեկավարություն ունենալը, ինչպես նաև ռուսական կապիտալ լինելու հանգամանքը՝ սա դիտարկել որպես պատահականությո՞ւն, թե՞ ոչ:

– Նախ ասեմ, որ ես երբեք դավադրությունների տեսության կողմնակից չեմ եղել և հակված եմ սա պատահականություն համարել, ուրիշ խնդիր է, որ հայկական էներգետիկ ցանցը, որը մոնոպոլ ղեկավարվում է մեկ երկրի կողմից, բազմաթիվ խնդիրներ ունի, և այդ խնդիրները հիմնականում մոնոպոլ ղեկավարման հետևանք են, չկա մրցակցություն:

Ինչ վերաբերում է Տուսկի հայաստանյան այցելությանը, ես ողջունում եմ, համարում եմ, որ այդպիսի այցելությունները պետք է ավելի շատ լինեն, համարում եմ, որ այդ ուղղության վրա մեր շփումները բավարար չեն, պետք է ավելի շատ լինեն: Բայց վերջին ժամանակներում Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությամբ կատարվող քայլերը՝ երևացող և չերևացող, բավականին դրական եմ գնահատում:

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթվա սկզբին ՌԴ Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ին վերաբերող օրինագծերի փաթեթ, որով նախատեսվում է հստակեցնել կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունները և դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորություն տալ կազմակերպության անդամ չհանդիսացող այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք հետաքրքրված կլինեն ուսումնասիրելու ՀԱՊԿ-ի գործունեության իրավական բազան, փորձը և պրակտիկան՝ առանց կազմակերպության գործնական միջոցառումներին մասնակցելու պարտավորություն ստանձնելու. տվյալ դեպքում խոսքը հենց Ադրբեջանի և որոշ պնդումներով նաև Թուրքիայի՞ մասին է:

– Ինչպես ասացի՝ ես դավադրությունների տեսության կողմնակից չեմ, բայց այս պարագայում հստակ ու պարզ է, որ, այո՛, Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին և Թուրքիային այդ հնարավորությունը տալ: Տրամաբանորեն բացատրեմ, թե ինչու եմ այդպես մտածում. շատ պարզ է, որ Ռուսաստանը Թուրքիային վաճառեց Ս-400 հրթիռային համազարկեր, որոնք շատ լուրջ զինատեսակ են, և այդ համազարկերի կիրառման դեպքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստիպված են լինելու իրենց ունեցած տեխնիկայի գաղտնաբառերը փոխել, հետևաբար Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, դառնում է անհուսալի անդամ: Թուրքիան էլ ամբողջությամբ համաձայնվեց, ավելին՝ ուզում է Ս-500-ի տեխնոլոգիաներ դնել և սկսել արտադրել: Ռուսաստանը շահագրգռված է ամբողջությամբ պոկել Թուրքիային. եթե դու ՆԱՏՕ-ի կասկածելի անդամ ես, ուրեմն կարող ես դառնալ ՀԱՊԿ-ի դիտորդ անդամ: Այս առումով Ռուսաստանն ուզում է ներգրավել թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային: Եվ սա նման առաջարկի, նման մոտեցման առաջին քայլերից մեկն է, որն էլ Թուրքիան հավանաբար կօգտագործի ՆԱՏՕ-ի հետ առևտրի շրջանակում: Ես բացառում եմ, որ Թուրքիան կհամաձայնի ՀԱՊԿ-ի դիտորդ անդամ դառնալ, բայց որ դա կօգտագործի բավականին թանկ ու այնպես, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմում, պարտված կողմ լինելով, ռուսների հաշվին, ռուսներն էլ մեր հաշվին, դարձան հաղթած կողմ՝ տարածքային առումով, այնպես էլ հիմա է դա արվելու:

Ցավոք, Ռուսաստանի քաղաքականությունը միշտ է այդպիսին եղել՝ իր բոլոր նրբություններով հանդերձ: Եվ այս առումով լուրջ խնդիրներ կան, դրանցից հիմնականը, որը փորձում է Ռուսաստանը կիրառել, այն է, որ փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի իշխանությունների վրա: Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ սա բարձրաձայնել, և արդյոք չեմ վնասի գործող իշխանություններին, բայց այն, որ Ռուսաստանը ամբողջ իր վերնախավով, ներուժով փորձեց խառնվել մեր ներքին գործերին՝ դատավարության գործով, և Հայաստանի իշխանությունը տեղի չտվեց, ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց, ես սա համարում եմ լուրջ քայլ: Ես շատ լուրջ քայլ եմ համարում, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի դեսպանին կանչում են արտգործնախարարություն և ասում՝ ընկե՛ր, մենք անկախ պետություն ենք, դուք ի՞նչ գործ ունեք:

– Այնուամենայնիվ, դեսպանը շարունակեց իր հանդիպումների շարքը:

– Խնդիրը դա չէ, իհարկե կշարունակի, խնդիրն այն է, որ այս դրական քայլերն արվում են, այդքան էլ ճիշտ չէ, որ ես այս մասին բարձրաձայնում եմ, բայց եկեք ընդունենք, որ սա իսկապես դրական քայլ է: Հայաստանի նախկին ղեկավարներից որևէ մեկը նման ճնշման պարագայում այդ քայլին չէր գնա, ես երեքին էլ լավ ճանաչում եմ, համոզված եմ, որ նրանցից ոչ մեկը չէր գնա, այլ խնդիր է՝ մարդիկ որպես դրակա՞ն, թե՞ բացասական քայլ կգնահատեն սա: Ես դրական են գնահատում, որովհետև դրանով Նիկոլ Փաշինյանը ոչ թե իմ կամ իր, այլ Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը բարձր պահեց:

– Ինքնիշխանության հայտ ներկայացրեց:

– Այո՛, ինքնիշխանության հայտ ներկայացրեց՝ հասկացնելով, որ Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը կարող է դատել նրան, ով իր օրենքներով հանցագործ կհամարվի, ով օրենքի առաջ պատասխան տալու խնդիր կունենա. Փաշինյանը տեղի չտվեց: Երբ որ այդ մակարդակի վրա ճնշումներ կային, Ն. Փաշինյանը պաշտպանեց ՀՀ-ի, որպես պետության, արժանապատվությունը: Ինձ համար դա ակնհայտ է և հակառակը պնդելը սխալ եմ համարում: Ավելին՝ դրական եմ համարում, որ «գազային» ճնշումների վերաբերյալ երեք ամիս առաջ խնդիր դրվեց, և վարչապետը ՌԴ նախագահին ասաց, որ ընդհանուր էներգետիկ համակարգ պետք է ձևավորել ԵՏՄ-ում, և որ եթե ԵՏՄ անդամ մի երկրում գազը, էներգակիրները ավելի էժան են, քան ԵՏՄ անդամ մեկ այլ երկրում, այդ դեպքում հավասարություն չկա, և այդ ընկերակցությունը դառնում է աննպատակահարմար: Այսինքն՝ ԵՏՄ անդամ երկրներից մեկի ղեկավարն ասում է, որ եթե սա այսպես չէ, ուրեմն այս կառույցն աննպատակահարմար է. սա շատ դրական քայլ է արտաքին քաղաքական ուղղությամբ: Դրական քայլ եմ համարում նաև Փաշինյանի վերջին հեռախոսազանգերը ԵՏՄ անդամ երկրների երեք նախագահներին՝ գազի գնի, էներգակիրների գնի և Հայաստանում հոկտեմբերին սպասվող համաժողովին ընդառաջ, և հետո Պուտինը զանգեց իրեն այդ խնդրով, այսինքն՝ հասկացավ, որ ինչ-որ կոալիցիա է փորձում ձևավորել փոքրիկ Հայաստանը… Ռուսաստանը սովոր է մեզանից միայն տանելու, Ռուսաստանը մեզանից տանում է ու իր շահերն ապահովում է մեր հաշվին, մշտապես այդպես է եղել… Այսօրվա իշխանությունների միջին կարգով, բայց ակնհայտ դեմ գնացող արտաքին քաղաքականությունը շատ դրական է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում