«Սև հովազը» դարձել է կանացի առողջության ու ֆիթնեսի ամերիկյան Shape ամսագրի ապրիլյան համարի գլխավոր հերոսուհին, հայտնում է viva.ua-ն:
Բացի նոր ֆոտոսեսիայից՝ ամսագրի էջերում հայտնվել է հարցազրույց, որտեղ մոդելը հանդիսատեսին է հաղորդում իր գեղեցկության գաղտնիքը:
«Ես շատ չեմ խոսի կյանքի առողջ կենսակերպի մասին, քանի որ ես իսկապես ունեմ ոչ քիչ վնասակար սովորույթներ: Իհարկե, դիետան ու մարզասրահում վարժությունները հաջողության գրավական են: Դրանում ոչ մի գաղտնիք չկա, ու ես առաջինը չեմ, ով այդ մասին խոսում է: Ես խուսափում են ալկոհոլից, քանի որ այն համարում եմ ոչ միայն սլացիկ կազմվածքի, այլև առողջության գլխավոր թշնամի: Տարիների հետ ինձ մոտ ալերգիա է սկսել ալկոհոլի նկատմամբ: Առանց դրա՝ ես ավելի կենսուրախ եմ զգում ինձ, բացի դրանից, անգամ զվարճանում եմ մինչ առավոտ, առավոտյան ես կարող եմ վաղ արթնանալ ու ինձ լավ զգալ»-, ասում է Նաոմին:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ մնացել է մեկ վատ սովորոյթ՝ նիկոտինը, որի դեմ չի կարողանում պայքարել:










































