Այսօր՝ հուլիսի 10-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
«Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում այժմ գործադուլ է: Բնակիչները կարծում են, որ կոպտորեն խախտվել են իրենց իրավունքները և առաջ են քաշում սոցիալական մի շարք խնդիրներ: Նրանք գործարանի ղեկավարությունից պահանջում են վճարել տարիներ առաջ իրենց արտաժամյա աշխատանքի դիմաց»,- հայտարարեց «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Պատգամավորը կառավարությանն առաջարկեց հրատապ միջոցներ ձեռնարկել և ուշադրության կենտրոնում պահել խնդիրը: «Ես վաղը մեկնում եմ Մեղրի, եթե հնարավոր է՝ թող իրավասու պաշտոնատար անձինք միանան ինձ»:
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ չկա ոչ մի պրոֆեսիոնալ վերլուծություն, և աջակցություն չի ցուցաբերվում բնակիչներին. «Այստեղ անելիք ունեն աշխատանքի տեսչությունը և կառավարության համապատասխան օղակները»:
Մանրամասները՝ տեսանյութում: