Ուկրաինական հրուշակագործական Roshen կորպորացիայի հաշիվները Ռուսաստանում կալանվել են: Roshen-ը մարտի 19-ից մեկ շաբաթով դադարեցրել է արտադրությունը ռուսական ձեռնարկություններում, որոնք գտնվում են Լիպեցկում և Լիպեցկի մարզում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կորպորացիայի մամլո քարտողար Իննա Պետրենկոյի խոսքով՝ մարտի 14-ին կալանք է դրվել Ռուսաստանում իրենց հաշիվների վրա:
«Աշխատանքը դադարեցվել է՝ կապված այն բանի հետ, որ երեկ Լիպեցկի մեր ձեռնարկություններում Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության ներկայացոցիչները ստուգումներ են անցկացրել՝ բաց քրեական գործի հիման վրա, որը մենք շինծու ենք համարում: Նման պայմաններում արտադրանք թողարկելն անհնար է»,- ասել է նա:
Ընկերության ներկայացուցիչը չի հայտել, թե ինչի հետ է կապված քրեական գործի հարուցումը:
Նշենք, որ հրուշակագործական ընկերությունը պատկանում է ձեռնարկատեր Պյոտր Պորոշենկոյին: Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ օգնություն է ցուցաբերել Եվրամայդանի մասնակիցներին:






































