«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին հուսով է, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիրը թիմին կօգնի ավելի հաջող հանդես գալ մրցաշրջանի մնացած հատվածում:
«Հաղթելու մեծ ցանկություն ունեինք: Երկրպագուները հիանալի աջակցություն ցուցաբերեցին, ինչպես մի քանի օր առաջ՝ «Լիվերպուլ»-ի հետ խաղում:
Գերազանց հաղթանակի հասանք, և հուսով եմ, որ այս հաղթանակը նոր հաջողությունների մեկնարկ կլինի»,- Ռունիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:








































