Monday, 13 05 2024
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները բարձր է գնահատում հայաստանցիների 94 տոկոսը. հարցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման համաձայն, Հայաստանում հարցվածների 94 տոկոսը բարձր է գնահատում Հայաստանի հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Բացասական է գնահատում ընդամենը 1 տոկոսը: Մնացած 5 տոկոսը չի պատասխանել:

Վրաստանի հետ հարաբերությունների բարձր մակարադակի մասին է խոսում հարցվածների 92 տոկոսը: Հարցվածների 89 տոկոսը դրական է համարում Հայաստանի հարաբերությունները Իրանի և Չինաստանի հետ: Ռուսաստանի հետ հարաբերությունները դրական է համարում 88 տոկոսը: Համագործակցության մակարդակի բարձր գնահատական ունեն ԵՄ-ն՝ 82 , ԱՄՆ-ն՝ 81, Ուկրաինան՝ 77 տոկոս:

Հարցվածների 97 տոկոսը Հայաստանի հարաբերությունները վատ է գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

«Նշված երկրներից որո՞նք եք համարում առավել կարեւոր քաղաքական գործընկերներ Հայաստանի համար» հարցին ի պատասխան հարցվածների ամենաբարձր՝ 78 տոկոսը Հայաստանի համար կարևոր քաղաքական գործընկեր է համարել Ռուսաստանը: Հարցվածների 46 տոկոսը կարևոր քաղաքական գործընկեր է համարել Ֆրանսիան, 37 տոկոսը՝ Վրաստանը: Հայաստանի համար որպես սպառնալիք հանդիսացող երկրներն են Ադրբեջանը՝ 85 տոկոս, Թուրքիան՝ 76 տոկոս:

«Նշված երկրներից որո՞նք եք համարում առավելագույն կարեւոր տնտեսական գործընկերներ Հայաստանի համար»: Հարցման մասնակիցների 62 տոկոսը համարում է Ռուսաստանը, 51 տոկոսը՝ Վրաստանը, 46 տոկոսը՝ Իրանը, 20 տոկոսը՝ ԵՄ-ն: Տնտեսական առումով սպառնալիք հանդիսացող երկրներն են Թուրքիան և Ադրբեջանը:

Հարցվածներն իրենց կարծիքն են հայտնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ: 2019 թվականի մայիսի դրությամբ հարցվածների 32 տոկոսը շատ դրական է համարել, 45 տոկոսը՝ մասնակի դրական: 2018 թվականի օգոստոսին այս ցուցանիշը հետևյալ պատկերն է ունեցել: Մասնավորապես, 31 տոկոսը շատ դրական է գնահատել, 47 տոկոսը՝ մասամբ դրական:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրին, ապա հարցվածների 32 տոկոսը շատ դրական է համարում, 44 տոկոսը՝ մասնակի դրական: Հարցվածների 9 տոկոսը մասնակի բացասական գնահատական է տվել, իսկ 4 տոկոսը՝ ամբողջությամբ բացասական:

Մեթոդաբանություն

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում