Friday, 12 06 2026
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում

Վիետնամը կարևոր կդառնա մանևրելու դեպքում, իսկ Սինգապուրը Կարեն Կարապետյանի հնարած բլեֆն է

Վարչապետ Փաշինյանի այցի ընթացքում Հայաստանն ու Սինգապուրը ստորագրել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր: Վիետնամ և Սինգապուր աշխատանքային այցի օրերին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի գործարարների, ներդրողների հետ և քննարկել Հայաստանում ներդրումային հեռանկարները: Հայտարարվել է հոկտեմբերին Երևանում հայ-վիետնամական գործարար համաժողով անցկացնելու մասին:

Համացանցում ակտիվորեն քննարկվում է վարչապետի՝ հատկապես Վիետնամ կատարած այցը՝ այն կոնտեքստում, որ Վիետնամն իր զարգացվածության առումով ակնհայտորեն զիջում է Հայաստանին, աղքատ երկիր է, և անգամ խորհրդարանն այնտեղ նշանակովի է։ Քննադատության թիրախում է նաև այն հանգամանքը, որ վարչապետը Վիետնամում խոսել է ռուսերեն, և այցն էլ տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության օրը, մինչդեռ հրատապության խնդիր չկար։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը հետ է կանչել Վիետնամում մեր դեսպանին, իսկ նոր դեսպանն էլ իր հավատարմագրերը դեռ չի հանձնել, ուստի մասնագետների կարծիքով՝ կարելի էր այն հետաձգել կամ հավուր պատշաճի կազմակերպել ավելի ուշ։

https://www.1in.am/assets/uploads/2018/12/1500-1.jpg

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ նման բարձր մակարդակով այցելությունների ժամանակ ճիշտ կլինի, որ գործող դեսպանը ներկա լինի՝ անկախ նրանից, որ գնում է, կամ նորն է գալիս. «Միգուցե թվա, թե փոքր խնդիր է, բայց պրոտոկոլային առումով կարևոր է։ Դիվանագիտական էթիկայի տեսակետից սա այնքան էլ ընդունված ձև չէ։ Իհարկե, ողբերգություն չի կատարվել։ Բացի այդ, ևս մեկ կարևոր հանգամանք կա. լավ կլինի, որ նման աղմկահարույց այցելություններից հետո կոնկրետություն ունենանք. ասում են՝ սա արեցինք, նա արեցինք, սա ստորագրեցինք և այլն, բայց մեզ հետաքրքրում են կոնկրետ արդյունքները։ Ինչպես, օրինակ, Չինաստան կատարած այցելության ժամանակ՝ խոսեցինք, խոսեցինք, բայց կոնկրետ որևէ բան չունենք, համենայնդեպս ես Մետաքսի ճանապարհի հետ կապված ոչինչ չկարդացի։ Դրանից անմիջապես հետո Չինաստանի նախագահը եկավ Իտալիա և 4 միլիրադ դրեց այդ ճանապարհի համար՝ կապված նավահանգիստների վերականգնման հետ»։

Ինչ վերաբերում է դիտարկումներին, թե Վիետնամը Հայաստանի համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, Նավասարդյանը չհամաձայնեց՝ շեշտելով, որ այն բարձրացող երկիր է և մանևրելու դեպքում հնարավոր է օգտակար լինել. «Հաշվի առնենք նաև, որ վարչապետը Սինգապուր է գնացել, իսկ այն շատ հետաքրքիր երկիր է, ուստի ես այցելությունների հետ կապված բացասական դիտարկումների հետ համամիտ չեմ։ Դիվանագիտության մեջ կան բաներ, որոնք մենք չգիտենք, հապշտապության առումով հնարավոր է մենք շատ մանրամասների չտիրապետենք, և գուցե անհրաժեշտ է եղել, որ հենց այդ օրն էլ կազմակերպվել է այցը»։

https://www.1in.am/assets/uploads/2018/12/NEWS.00_11_46_20.Still411.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ արդիականացման իմաստով Վիետնամը մեզ համար հետաքրքիր է: «Երկրորդ՝ Վիետնամում շատ կարևոր փաստ կա, որ Հայաստանում չեն կարողանում ընկալել։ Վիետնամն այդ հաջողությանը պատերազմից հետո հասել է, որովհետև պետության լիբերալ կոնցեպցիան չի կիրառում։ Նա կողքի չի քաշվել և ասում՝ պայման եմ ստեղծել, դու վազիր։ Պետությունն ակտիվ ուղղորդում է քաղաքականությունը՝ առաջին հերթին տնտեսական, դրա համար էլ ունի հաջողություն։ Եվ այդ առումով ես ճիշտ եմ համարում այցը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով Սինգապուր կատարած այցին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Իսկ Սինգապուրը մեզ համար օրինակ չէ, թույլ օրինակ է։ Դա Կարեն Կարապետյանի բլեֆն է՝ կոստյում հանել-հագնելու տեսքով։ Այն, որ նրա ղեկավարը կաշառք չէր վերցնում, Նիկոլը հիմա փաստորեն նույնն է անում, այստեղ հավասարվեցինք, վերջացանք։ Մալակայի նեղուցով ահռելի քանակությամբ՝ Չինաստան, Թայվան, Ճապոնիա, այդքան նավեր են անցնում դեպի Հնդկական օվկիանոս։ Ամեն նավի մուծած մաքսը մեր պետության բյուջեից բարձր է, հետևաբար նմանությունն արտաքին է՝ բացառությամբ կաշառքի պահի։ ՀՀ իշխանությունը պետք է հետևի Հարավային Կորեայի օրինակին, այնտեղ եղել են բանդիտական, մաֆիական կառուցվածքներ, որոնք դեռ կան Հայաստանում։ Բայց դեմոկրատական կարգի հաղթանակի հետ մեկտեղ նրանց ղեկավարը Գերմանիայից սովորեց սոցիալական շուկայի հայեցակարգ, հենվեց կոնֆուցիուսականության վրա ու նեյնիմով հեղափոխություն-հակահեղափոխություն չխաղաց։ Չոր ձևով լուծեց խնդիրները, ու այսօր կա այն, ինչ կա։ Մեզ համար շատ հոգեհարազատ է այդ փորձը, այնտեղ էլ Մանվելի նման գեներալները շատ էին, նրանց բոլորին հավաքեցին ու չսպասեցին՝ վեթինգ անեն կամ չանեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում