Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, որ կցանկանար Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հզոր մրցակից ունենալ: Ֆուտբոլիստը նշել է, որ հետաքրքիր կլիներ մրցակցել «Բարսելոնա»-ի կամ «Ռեալ»-ի դեմ:
«Որպես երիտասարդ ֆուտբոլիստի, ինձ համար շատ կարևոր է փորձել ուժերս հզոր մրցակիցների դեմ խաղերում: Այդ պատճառով կցանկանայի խաղալ «Բարսելոնա»-ի կամ «Ռեալ»-ի դեմ` Մեսսիի կամ Ռոնալդուի դեմ պայքարելու համար:
Ուշադրությամբ եմ հետևում նրանց խաղին և փորձում եմ հասնել նույն մակարդակին: Ինձ համար հետաքրքիր կլինի մրցակցել նշված ֆուտբոլիստներից որևէ մեկի դեմ»,- The Telegraph-ը մեջբերում է Ազարի խոսքերը:







































