ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտի 26-ին Բրյուսել կատարած մեկօրյա այցի շրջականերում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի և Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների հետ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Բելգիայում ԱՄՆ գործերի հավատարմատար Մարկ Ստորելան:
Դիտորդներն ակնկալում են, որ Օբաման ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակ այցի ընթացքում կքննարկի Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ակնկալվում է նաև, որ հանդիպմանը կողմերը կքննարկեն Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները:









































