Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց կառավարության համար «բրենդ» դարձած գործելաոճի մասին. «Ես ամիսներ առաջ ներկայացրել էի նույնաբովանդակ նախագիծ: Խնդիր չկա՝ մենք կարող ենք դառնալ գաղափարների գեներատորը, դուք ներկայացնեք: Բայց սա, իմ կարծիքով, ճիշտ աշխատաոճ չէ»:
Անդրադառնալով Սևանի խնդրին՝ պատգամավորներն ասաց. «Բացի սոցցանցերում լալահառաչ գրառումներից՝ «ա~խ, մեր Սևանը», մենք որևէ այլ կոնկրետ քայլեր այս պահին չենք տեսնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































