«Բարսելոնա»-ն պատրաստ է դիմել «Մանչեսթեր Սիթի»-ին` Արգենտինայի հավաքականի 25-ամյա հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերի ձեռքբերման նպատակով: Կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները ցանկացած գնով:
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «կապտանռնագույններ»-իգլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն: Սակայն կատալոնացիները չեն պատրաստվում հրաժարվել Սերխիոյի տրանսֆերը ձեռք բերելու մտքից, անգամ եթե մասնագետը հեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն 17 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնության շրջանակներում, 15 գոլ հեղինակել և արդյունավետ 8 փոխանցում կատարել:





































