Wednesday, 24 06 2026
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել

Աթեշյանն ինքն է հոգևորականների վրա այս գործընթացի ընթացքում ծանր ճնշում գործադրել, զանազան խոստումներ տվել

Պոլսո պատրիարքարանում օրերս տեղի ունեցած Եկեղեցական ընդհանուր ժողովի դռնակ նիստի ժամանակ պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը երկու ձայնի տարբերությամբ՝ 13 հոգի քվեարկել է Մաշալյանի, իսկ 11 հոգի՝ Արամ Աթեշյանի օգտին։ Աթեշյանը կարծում է, որ հոգևորականներին կաշառք է առաջարկվել, նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել:

Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Արամ Աթեշյանի մեկնաբանությունները՝ իբր թե կաշառք է առաջարկվել հոգևորականներին․ «Մենք մի քիչ զարմացած ենք Աթեշյանի արտահայտած մտքի վրա, բայց ոչ թե ճնշման, այլ կաշառքի մասին է խոսել։ Սա բավական ծանր մեղադրանք է, դրա համար զարմացած ենք։ Ինքն էլ անձամբ հոգևորականների վրա այս գործընթացի ընթացքում ծանր ճնշում է գործադրել, զանազան խոստումներ տվել»։

Այնուամենայնիվ, թե՛ Մաշալյանը, թե՛ Աթեշյանը, երկուսն էլ առանձնապես չեն վայելում համայնքի համակրանքը։ «Այս երկու թեկնածուների մեջ ես չունեի թեկնածու, որին կարելի էր համակրել, երկուսն էլ իրարից շատ չեն տարբերվում, ես անձամբ ուրախանալու առիթ չունեն։ Կուզեի՝ Արամը չընտրվեր, բայց այստեղ ես ուրախանալու առիթ չունեմ»,- հավելեց Էստուկյանը։

Այս երկու թեկնածուներին՝ Մաշալյան և Աթեշյան, առաջիկա պատրիարքի ընտրություններին հիմնական մրցակից է լինելու Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Վերջինս առաջիկայում կլինի Ստամբուլում։ Էստուկյանը վստահ է՝ Սեպուհ սրբազանի դեմ նույնպես դավադրություններ կլարեն, նախ կպնդեն, թե պետությունը դեմ է նրա թեկնածությանը, բայց սա չի նշանակում, որ Սեպուհ սրբազանը շանս չունի ընտրվելու։ Ընդհակառակը, համայնքը սովորաբար չի ընտրում այն թեկնածուներին, որոնք վայելում են թուրքական իշխանությունների համակրանքը։ Էստուկյանի խոսքերով՝ պետությունը, եթե աջակցում է որևէ թեկնածուի, հայ համայնքը հակառակ դիրքն է բռնում։

«Աթեշյանի կողմնակիցները համառորեն պնդում են, որ իրենց աջակցողներն ավելի շատ են, Մաշալյանն էլ ունի զորակցողների բանակը, բայց այս երկուսն էլ ժողովրդի մոտ այնքան աջակցություն չունեն, որքան Սեպուհ սրբազանը, նա ուզում է՝ իր դիրքերն ավելի զորանան, նոր գա Պոլիս»,- ասաց Էստուկյանը։

Վստահ չենք, որ Մայր Աթոռը նրան կաջակցի։

Մաշալյանը և Աթեշյանը, չնայած փոխադարձ քննադատություններին, փորձում են լավ հարաբերություններ ձևացնել, խուսափում են վեճերից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում