Դորտմուտնդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները նախընտրում են Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում հանդիպել կատալոնական «Բարսելոնա»-ին կամ ֆրանսիական ՊՍԺ-ին:
Գերմանական ԶԼՄ-ները հարցում են անցկացրել թիմի մի քանի խաղացողների շրջանում: Քևին Գրոսկրոյցը հայտարարել է, որ ցանկանում է խաղալ «Բարսելոնա»-ի, իսկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ «Բարսելոնա»-ի կամ ՊՍԺ-ի հետ:
Մաց Հյումելսը «Բարսելոնա»-ից ու ՊՍԺ-ից զատ նշել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ իր համար միևնույնն է՝ որ թիմը կլինի մրցակիցը:
Հիշեցնենք, որ Լևանդովսկին որակազրկման պատճառով բաց է թողնելու քառորդ եզրափակչի առաջին խաղը:






































