Wednesday, 10 06 2026
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը

Հայաստանի ու Ղարաբաղի ճակատագիրը խաղալիք չէ

Այն, որ Ղարաբաղից ու Հայաստանից ղրիմյան ուղղությամբ Ռուսաստանին արված ռևերանսները անպատասխան կամ անհետևանք չէին մնալու հայկական կողմի համար, վեր էր ամեն տեսակ կասկածից, սակայն որ Արևմուտքից շատ արագ կլիներ արձագանքը այս ռեվերանսների կապակցությամբ, երևի թե մի փոքր անսպասելի էր:

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանն այսօր Երևանում կազմակերպված ՆԱՏՕ -Կովկաս հեռանկարների վերաբերյալ խորհրդաժողովում հայտարարել է, որ ցավում է Հայաստանի հայտարարությունների համար: Այս հայտարարությունն ինքնին որևէ ծանր բան չէ, սակայն այն, որ ԱՄՆ դեսպանը Սերժ Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցից անմիջապես հետո հանդես է գալիս նման արտահայտությամբ, վկայում է, որ Արևմուտքում բավական լուրջ են վերաբերվել հայկական կողմի ղարաբաղյան և հեռախոսային ռևերանսներին, և, ըստ ամենայնի, համաշխարհային քաղաքականության հետնաբեմում այդ ռևերանսները առաջիկայում կդառնան որոշակի հետևությունների ու եզրահանգումների հիմք: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը Մաքսային միությանը անդամակցելու մտադրության մասին հայտարարությամբ, ուղղակիորեն ամոթալի կերպով տապալելով Եվրաասոցացման եռամյա գործընթացը, ներկայումս կենսական խնդիր ունի կարգավորելու հարաբերությունները Արևմուտքի հետ, գոնե դրանք բերելու նախաասոցացման իրավիճակին, գոնե ցույց տալու, վկայելու, որ որոշումը, որի մասին հայտարարվել է սեպտեմբերի 3-ին, այնուամենայնիվ Հայաստանի որոշումն է եղել՝ թեկուզ ծանրագույն ճնշումների ներքո, և ոչ թե Ռուսաստանի որոշումը, որը Սերժ Սարգսյանին հանձնարարել են բարձրաձայնել:

Սակայն եթե նման ակնառու փաստից հետո Հայաստանը շարունակում է Արևմուտքին մատուցել ռուսական կամակատարության նորանոր օրինակներ, սա արդեն գալիս է հաստատելու ընդամենը, որ Երևանի ձեռքից վերցված են որոշումների կայացման բոլոր լիազորությունները: Կամ էլ սա ուղղակիորեն վկայում է, որ Երևանում որոշումներ կայացնողների շրջանակում չկա որևէ ադեկվատ մարդ, որը կհասկանա, որ նման գործողություններով մենք Հայաստանն ու Ղարաբաղը դնում են հարվածի տակ, որ մտքի ամենահեռավոր ծայրով կարող ենք ի վերջո անցկացնել, որ հնարավոր է վերջին պահին Եվրաասոցացում տապալել և, այնուամենայնիվ, ներողամիտ վերաբերմունքի արժանանալ Արևմուտքում, բայց չի կարելի շարունակել նույն կերպ անընդհատ, չի կարելի արդեն ոչ թե ինչ-որ մակարդակի հարաբերություններից հրաժարվել, այլ հայտնվել եվրաատլանտյան դաշինիքի հակառակորդ ճամբարում և կրկին սպասել ներողամտության:

Նման պայմաններում ներողամտություն չի լինի: Մինչդեռ եթե մենք մշտապես վախենում ենք, որ Ռուսաստանի շահերին կամ քմահաճույքներին դեմ գնալով կբարկացնենք ու կարժանանանք ծանր պատժի ու հարվածների, ապա ինչո՞ւ չենք մտածում, որ մեզ ոչ պակաս կարող են հարվածել նաև Արևմուտքից, որը ներկայումս, անկասկած, ուժի առաջատար կենտրոնն է և հաստատ հարված հասցնելու առումով չի զիջի Ռուսաստանի հզորությանը:

Եթե մենք վախենում ենք ուժեղի պատժից, ապա առնվազն տգիտության կամ ոչ ադեկվատության վկայություն է վախենալ մի քիչ ուժեղից, իսկ ամենաուժեղից չվախենալը: Սա իհարկե պարզունակ ձևակերպում է, սակայն երևի թե իրավիճակի ավելի լավ հասարակական ընկալման համար պետք են հենց նման ձևակերպումներ, որպեսզի հասարակության համար առավելագույնս պարզ ու ընկալելի լինի, թե ինչպես են ինչ-որ մարդիկ ուղղակի խաղում Հայաստանի, Ղարաբաղի անկախության, ճակատագրի, ապագայի հետ:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում