Բելգիայի Իպր քաղաքում հիմնարկեքի աշխատանքների ժամանակ էքսկավատորի շերեփը դիպել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա արկի: Տեղի է ունեցել պայթյուն, որի զոհն է դարձել երկու մարդ: Եվս մեկը ծանր վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Իպրը եղել է անգլո-ֆրանսիա-բելգիական ուժերի կարևոր ամրակետ: Այդ քաղաքով է անցել ճակատային գիծը: Հենց այստեղ են 1917 թվականին գերմանացիներն առաջին անգամ կիրառել մանանեխի գազը, որն այդ ժամանակվանից ի վեր կրում է «իպրիտ» անվանումը:







































