Փարիզում ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդն առերեսվել է սկանդալային «Տապիի գործի» շրջանակում: Մարտի 19-ին նա հարցաքննության է կանչվել Orange ընկերության ղեկավար Ստեֆան Ռիշարի հետ, ով գլխավորում էր Լագարդի կաբինետը, երբ նա 2007-2011թթ. զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ես միշտ գործել եմ պետության շահերի շրջանակում և օրենքին լիովին համապատասխան»,- հայտարարել է Լագարդը: Տեսախցիկների առջև նա հաստատել է, որ ամեն ինչ անցել է հանգիստ մթնոլորտում, և որ քննիչների հետ զրույցում հաստատվել են նախկինում տրված ցուցմունքները:
Հետաքննության ժամանակ Լագարդն արդեն երրորդ անգամ է կանչվում հարցաքննության: Սկզբում ֆրանսիական դատախազությունը նրան կասկածում էր խաբեությանը մասնակից լինելու և պետական միջոցների ծախսմանը նպաստելու մեջ՝ «Տապիի գործով» արբիտրաժային կոլեգիայի գումարման ժամանակ: Սակայն անցած տարվա մայիսին նրան տրվեց ականատեսի կարգավիճակ, որն անփոփոխ է մնացել ներկայիս հարցաքննությունից հետո:
«Տապիի գործը» վերաբերում է Բեռնար Տապիի և Crédit Lyonnais բանկի միջև դատական վեճին: 1993-ին գործարարը հաստատությանը հանձնարարել էր գնահատել Adidas ընկերության նախավաճառքը: Այն ժամանակ ընկերությունը պատկանում էր Տապիին: Երբ ցանցը բարեհաջող վաճառվել է, ձեռնարկատերը բանկին մեղադրել է իրեն շահույթի որոշակի մասից զրկելու մեջ և փոխհատուցում պահանջել: Վեճը տևել է 15 տարի: 2007-ին նախարարի պաշտոն ստացած Լագարդը դիմել է արբիտրաժային ընթացակարգի:









































