Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ծանր սրտով գնում եմ «Ոսկե ծիրանի» բացմանը. մտքերս արդեն որքան ժամանակ է՝ հաճախակի դարձած ավտովթարների բազում զոհերի հետ են

Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծանր սրտով գնում եմ Համալիր՝ Ոսկե Ծիրանի բացմանը: Էսօր նաև իմ շատ սիրելի հորեղբոր՝ Արման Մանարյանի հիշատակի աստղի բացման արարողությունը տեղի ունեցավ նույն Ոսկե Ծիրանի շրջանակներում, Կինո Մոսկվայի առջև: Հազար շնորհակալություն անձամբ Հարություն Խաչատրյանին իր տեսակի ու թափած հետևողական ջանքերի համար, էդ աստղը դնելը հարգանքի տուրք մատուցելու հետ մեկտեղ բավական գումար արժի, ուզում եմ իմանաք:

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միությունն ազատեց մեզ հոգեմաշ գործընթացից, շնորհակալություն Հարութին և կոլեկտիվի բոլոր անդամներին:

Իսկ ծանր սրտով եմ գնում, որովհետև մտքերս արդեն որքան ժամանակ ա՝ հաճախակի դարձած ավտովթարների բազում զոհերի հետ են ու նրանց սգացող հարազատների: Մենք, արվեստագետներս, ճկռալով, բախտին ու ճակատագրին դեմ գնալով, անմարդկային ջանքեր թափելով, փող ու ընտանեկան անդորր անտեսելով, համառորեն փորձում ենք հավատալ ու ձեզ էլ հավատացնել, որ Գեղեցիկը, Ազգայինը, Արժեքավորը, Ժառանգածը միշտ կա ու լինելու ա: Ու դա յա փրկելու մեր տեսակը պատուհասող բոլոր աղետներից:

Այնինչ չգիտես որտեղից հայտնվում ա մի անպատասխանատու հայորդի-հրեշորդի ու ոտքը պետք էղածից ավելին ա սեղմում գազի ոտնակին, ընդամենը էդքանը: Եվ նրա ոտքի մի շարժումը բավական ա, որ խլի կյանքեր, երկար ժամանակով չեզոքացնելով բոլորիս ջանքերը, դարձնելով հատկապես մեր՝ մշակույթի գործիչներիս առաքելությունը ծիծաղելի, անկար ու գրեթե անիմաստ…

Մենք հակառակ բևեռներում ենք հայտնվել՝ կառուցողներս ու քանդողներդ, թեև պիտի միաբան լինեինք մեր փոքրիկ ու հաշտ երկրում՝ սա ահավոր տխուր, դառը իրականություն ա:

Բա չլինե՞ր հիմա հորեղբայրս ու մի քանի ընտիր խոսք ուղղեր ձեզ, ազգակործաններիդ, հետն էլ մի հատ լավ վզներիդ տար, որպես Հայ, որպես Հայրենադարձ, որպես Արվեստագետ ու Տղամարդ…

Ամեն ինչ չափի մեջ ա լավ՝ էլ չեմ գրելու էս մասին, ի վերջո պետություն ունենք ու պատասխանատուներ, սպասում ենք, անհամբեր, ասեք ձեր ծանրակշիռ խոսքը: Ասեք ու արեք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում