Saturday, 20 06 2026
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին

Հայաստանը «սինգապուրյան հրաշքի» հետքերով․ կհաջողվի՞ Փաշինյանին դառնալ նոր Լի Կուան Յու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է պաշտոնական այցը Վիետնամ և այսօր՝ հուլիսի 7–ին, ժամանել Սինգապուր։ Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի, Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինի հետ: Նախատեսվում է երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:

Նախատեսվում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Սինգապուրի գործարար շրջանակների հետ: Վիետնամի անբովանդակ այցից հետո Նիկոլ Փաշինյանի այս կանգառը բավականին ուշագրավ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «սինգապուրյան տնտեսական հրաշքը» վարակիչ օրինակ կարող է հանդիսանալ Հայաստանի կառավարության համար։

1965թ-ի օգոստոսի 9-ին, երբ կոնֆլիկտի պատճառով Սինգապուրը լքեց Մալազիայի Դաշնությունը ու հռչակեց իր ինքնիշխանությունը, ավելի բարվոք քաղաքական ու տնտեսական համատեքստում չէր գտնվում, քան այն Հայաստանը, որը հեղափոխական իշխանությունը ժառանգություն է ստացել քրեաօլիգարխիայից։ Հարավ-արևելյան Ասիայում գտնվող, 724,2 քառակուսի կլիոմետր ու մոտ վեց միլիոն բնակչություն ունեցող այս պետությունը, անկախության ձեռքբերման պահին աղքատ ու հետամնաց մի երկիր էր, որին թշնամաբար էին վերաբերում նրա հարևաննները։ Աղքատ հասարակության մոտ մեկ երրորդն ակնհայտ համակրություններ ուներ կոմունիստների ու նրանց գաղափարների հանդեպ։ Սակայն այդ անբարենպաստ հանգամանքներն ամենևին էլ չէին վախեցնում երկրի վարչապետ, հռչակավոր Լի Կուան Յուին, որն իրեն ու կողմնակիցներին համարում էր «անգլիական կրթություն ստացած բուրժուական լիդերների խումբ»։ Հենց այստեղ էլ դրսևորվում է Սինգապուրի «տնտեսական» հրաշքի հեղինակի ու հայկական հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոնցեպտուալ տարբերությունները, որովհետև Լի Կուան Յուն սկզբունքորեն չէր մերժում «իզմ»-երը ու նրա տնտեսական ռեֆորմները, նույնիսկ հակակոռուպցիոն քաղաքականությունն ունեին շատ կոնկրետ արժեքային բաղադրիչներ։

Լի Կուան Յուի տնտեսական քաղաքականության ռազմավարությունն ուներ հստակ նպատակ՝ Սինգապուրը դարձնել Հարավ-Արևելյան Ասիայի առևտրա-ֆինանսական կենտրոն, ինչին հնարավոր էր հասնել օտարեկրյա ներդրողներին ներգրավվելու ճանապարհով։ «Մենք ողջունում էինք ցնակացած ներդրողի։

Կաշվից դուրս էինք գալիս, որ նրանց օգնենք՝ սկսել արտադրություն»,- իր հուշերում գրել է Սինգապուրի առաջնորդը։ Լի Կուան Յուի թիմը ֆանտաստիկ ճկուն քաղաքականություն է վարել հատկապես 1973թ-ի նավթային ճգնաժամի ժամանակ, ինչի հետևանքով ամերիկյան տրանսնացիոնալ կորպորացիաները դրել են Սիգապուրի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հիմքերը․ շուտով փոքր այս երկիրն ամբողջ աշխարհին հայտնի դարձավ իր էլեկտրոնիկայով։

Ուշագրավ է, որ յուրաքանչյուր պոտենցիալ ներդրողի կցված է եղել Սինգապուրի կառավարության կոնկրետ ներկայացուցիչ, որը համակողմանի աջակցություն է ցույց տվել օտարերկրյա գործարարին՝ կանխորոշելով նրա կողմնորոշումը դեպի սինգապուրյան տնտեսություն։ Ներդրումային բումը հանգեցրել է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծման։

Ավելորդ չէ նկատել, որ հայկական թավշյա հեղափոխության քաղաքական էֆեկտն այդպես էլ մեկ տարվա ընթացքում չի նպաստել ներդրումային գեթ մեկ խոշոր նախագծի իրականացմանը։ Ու այստեղ, առաջին հերթին, մեղավոր է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը չունի հայեցակարգեր, տնտեսական հեղափոխության կոնցեպցիա, չի սահմանել հավակնոտ նշաձողեր։ Հայաստանում կառավարությունը չի խոսում ներդրողների լեզվով, ավելին՝ պոտենցիալ ներդրողին գտնելու, իդենտիֆիկացնելու համակարգված աշխատանքներ չեն տարվում։ Իհարկե, Հայաստանում արդյունավետ պայքար մղվում է կոռուպցիայի դեմ, սակայն այն դարձյալ ինստիտուցիոնալ բնույթ չունի, ավելին՝ չի համադրվում տնտեսական նպատակային քաղաքականության հետ։

Օրինակ՝ Լի Կուան Յուն կոռուպցիայի դեմ պայքարը սկսել է որոշումների ընդունման ընթացակարգերի պարզեցումից ու օրենքներն ազատել է ամեն տեսակի երկիմաստություններից։ Մեզանում այս միտումը դեռ չկա․ կառավարությունը հապաղում է ոչ միայն օրենսդրական կարգավորումների հարցում, այլ նաև՝ պահպանվել են կառավարման հին համակարգն ու փիլիսոփայությունը, որտեղ մեծ է բյուրոկրատական բաղադրիչը։ Դատական համակարգի զտում Սիգապուրում նույնպես տեղի է ունեցել, սակայն Լի Կուան Յուն հասկացել է, որ դատավորներ կդառնան «լավագույն մասնավոր փաստաբանները», եթե շեշտակի բարձրացվի նրանց աշխատավարձերը։ Հայաստանում նման հեռանկար դարձյալ չկա՝ գոնե մոտ ապագայում, որովհետև տնտեսական հեղափոխության տեմպերը, մեղմ ասած, հեղափոխական չեն։

Ավելորդ չէ նշել, որ «սինգապուրյան տնտեսական հրաշքի» կարևոր բաղադրիչներւից են եղել արմատական բարեփոխումները ոստիկանությունում ու կրթական համակարգում, ինչի մասին Հայաստանում առայժմ միայն խոսվում է։

1965-90թթ-ին Սինգապուրում ՀՆԱ-ն մեկ մարդու հաշվով 400 դոլարից բարձրացավ 12,2 հազար դոլար, ինչի հետևանքով Հարավ-արևելյան Ասիայի այս փոքրիկ պետությունը համալրեց աշխարհի տասը հարուստ երկրների թիվը։ Հենց սա է «սինգապուրյան տնտեսական հրաշքի» հիմնական հետևանքը՝ մարդու բարեկեցությունը։ Դատարկ սառնարաններով հնարավոր չէ շարունակ խոսել տնտեսական հեղափոխության մասին։ Հուսանք՝ Սինգապուրում Նիկոլ Փաշինյանը կհասկանա այս ճշմարտությունը ու այն աքսիոմը, որ պոպուլիզմը բարեփոխումների լավագույն ուղեկիցը չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում