Երգիչ Սթիվի Ուանդերը հայտարարել է, որ իրեն սպասվում է դոնորական երիկամի փոխպատվաստման վիրահատություն: Այս մասին հաղորդում է Deadline-ը:
Նրա խոսքով՝ վիրահատությունը նշանակված է այս տարվա սեպտեմբերին:

Նա նաև հավելել է, որ ինքն արդեն ունի երիկամի դոնոր:
Ուանդերը ընդգծել է, որ ներկայում իրեն լավ է զգում:








































