Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով Գերագույն դատարանի որոշմամբ ֆինանսական մեքենայությունների համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, այլևս չի համարվում պետական շքանշանի ասպետ աշխատանքում ունեցած ներդրման համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Իտալիայի Աշխատանքի ասպետների ազգային ֆեդերացիայի հաղորդագրությունում նշվում է, որ Բեռլուսկոնին ինքն է նամակ հղել ֆեդերացիային, որով դադարեցրել է իր անդամակցությունը:






































