Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Արմավիրում 15-ամյա տղան սեքսուալ բռնի գործողություններ է կատարել 4-ամյա աղջկա ու նրա 9-ամյա եղբոր նկատմամբ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Տ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

2000 թվականի հոկտեմբերին ծնված Տ.-ն դեպքի պահին 15 տարեկան պատանի էր: Իսկ գործով դատավճռի կայացման պահին նա արդեն 18 տարեկան չափահաս երիտասարդ էր… Քրեական գործը դատարանում քննվել է 2016 թվականի հուլիսից, դատավճիռն ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է 2019 թվականին…

Դատական քննության ընթացքում նշանակվել ու անցկացվել են դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություններ ինչպես անչափահաս ամբաստանյալի, այնպես էլ մանկահասակ տուժողների նկատմամբ:

Տ.-ին մեղադրանք էր առաջադրվել  մանկահասակ երեխաների՝ 9 տարեկան տղայի ու նրա 4 տարեկան քրոջ նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 2 դրվագով:

Ըստ դատական ակտի՝ Տ.-ն իննամյա կրթություն ունի, զբաղվել է սպորտով, ֆիզիկապես առողջ է: Նրա ծնողները ամուսնալուծված էին: Տ.-ն ու քույրը ապրել են հոր հետ:

Տուժող երեխաները սոցիալապես անապահով ընտանիքից են: Հագուստ և այլ պարագաներ չունենալու պատճառով 9-ամյա տղան դպրոց չի հաճախել, բնակավայրի պատկան մարմինները այդ հարցով չեն զբաղվել: Տուժող երեխաների մոտ արձանագրվել է «սոցիալ-մանկավարժական բացթողում», որի հետևանքով ձևավորվել է «իրենց տարիքին անհամապատասխան գիտելիքների ու հմտությունների մակարդակ»:

Ըստ դատական ակտի՝  2015 թվականին Տ.-ն գտնվել է «անցումային տարիքում, դրան բնորոշ՝ սեռական ոլորտի վերաբերյալ ակտիվ հետաքրքրվածություն ու ցանկություններ է ունեցել»: Նա, ըստ դատական ակտի, իր ուշադրությունը կենտրոնացրել է մանկահասակ տուժողների՝ չորսամյա աղջնակի ու իննամյա տղայի վրա, որոնք սոցիալապես անապահով են եղել:

2015 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում՝ տարբեր օրերի,  մանկահասակ տարիքով պայմանավորված՝ անօգնական վիճակում գտնվող չորսամյա աղջնակի հետ խաղալու պատրվակով թաղամասի կիսակառույց շինությունում Տ.-ն երեխային մերկացրել է, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, «սեռական հարաբերությունների իմիտացիա»:  Այդ արարքներից մեկի ժամանակ ներկա են եղել աղջնակի իննամյա եղբայրն ու թաղամասի մեկ այլ անչափահաս տղա:

Նույն կիսակառույց շինությունում Տ.-ն օգտվելով մանկահասակ՝ իննամյա տղայի անօգնական վիճակից, բռնություն գործադրելու սպառնալիքով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Ըստ դատական ակտի՝ չորսամյա աղջնակը Տ.-ի կողմից կատարվածի մասին ասել է մորը, բայց մայրը չի հավատացել երեխային ու որևէ բան չի ձեռնարկել:

Կատարվածի մասին իմացել է նաև տուժող երեխաների հորաքրոջ որդին: Նա իր անչափահաս ընկերոջ հետ հանդիպել է Տ.-ին՝ պարզաբանում կատարելու նպատակով: Տ.-ի հետ նույն կիսակառույց շինությունում վեճի ժամանակ այդ շինություն է գնացել նաև տուժող երեխաների ավագ եղբայրը: Նա հարցեր է տվել Տ.-ին, ու երբ վերջինս խոստովանել է կատարածը, գլխով հարվածել է Տ.-ի ճակատին:

Տ.-ն լացակումած տուն է փախել: Տուժող երեխաների եղբայրը գնացել է նրա հետևից, թակել է նրանց դուռը, բայց Տ.-ի քույրը սպառնացել է ոստիկանություն կանչել ու պահանջել է, որ տղան հեռանա:

Հետագայում Տ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծելու համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:

2016 թվականի հունվարի 27-ին մանկահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին է ներկայացվել Տ.-ն ու տվել է խոստովականական բացատրություն: Հետագայում Տ.-ի օրինական ներկայացուցիչը՝ հայրը, դիմումներ է գրել նախաքննական մարմնին, ՀՔԾ՝ նշելով, թե ոստիկանության աշխատակիցներն իր անչափահաս որդու նկատմամբ բռնության գործադրումով ու դրա սպառնալիքով, մանկավարժի բացակայությամբ նրանից կորզել  են  խոստովանական բացատրություն:

Առաջադրված մեղադրանքում Տ.-ն նախաքննության ընթացքում ու դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ոստիկանությունում իր հետ մանկավարժ ու ծնող չի եղել, երբ խոստովանական բացատրություն են վերցրել: Իրեն ծեծի են ենթարկել:

Տ.-ն հայտնել է, թե տուժող ճանաչված երեխաների մեծ եղբայրը հարվածել է իրեն՝ ասելով, թե երեխաներն են պատմել կատարվածը, նա իրեն ասել է՝ քրոջս մատով կպել ես, ճիշտն ասա, ներողություն խնդրի, թողնենք գնաս: Ինքն ասել է, թե նման բան չի եղել: Չի էլ իմացել՝ ինչի համար են իրեն մեղադրում: Հնարավոր է՝ ուրիշներն են արել, «ուղղել են իր վրա»: Ինքը չի կատարել այդ արարքները, չգիտի, թե վկաներն ու տուժողներն ինչու են այդպիսի ցուցմունքներ տվել: Ինքը ոչ մեկի հետ թշնամական հարաբերությունների մեջ չի գտնվել: Գիտի, որ ՀՔԾ-ն իր գործով որոշում է կայացրել, բայց չի իմացել, որ այն կարող է բողոքարկել: Չարած բանի համար է ինքը պատասխան տալիս: Չի ցանկանում անմեղ տեղը դատապարտվել: Ինքն իրեն անմեղ է համարում…

Տուժող անչափահաս տղան հայտնել է, թե Տ.-ի, իր քրոջ ու մեկ այլ տղայի հետ խաղացել է կիսակառույց շենքում: Տ.-ն ստիպել է, որ ինքը որոշ գործողություններ կատարի: Ինքը չի ցանկացել, նա սպառնացել է, թե կծեծի: Նա իրենից վեց տարով մեծ էր և ուժեղ: Ինքը չի կարողացել փախչել, Տ.-ն ճամփան փակել է: Ինքը կատարել է նրա ասածը: Տ.-ն նույնպիսի գործողություններ կատարել է նաև իր չորս տարեկան քույրիկի նկատմամբ: Հետագայում ինքը մյուս երեխաներից իմացել է, որ Տ.-ն իր քրոջ նկատմամբ նման բաներ ուրիշ օրերի էլ է արել:  Տ.-ի կատարածի մասին հայտնել է իր հորաքրոջ տղային: Կատարվածի մասին իմացել է նաև իր մեծ եղբայրը: Նա Տ.-ին ծեծել է:

Տուժող երեխան պնդել է, որ քննիչի մոտ ու դատարանում ասել է ճշմարտությունը:

Տուժող աղջնակը նախաքննության ու դատաքննության ժամանակ պատմել է, թե ինչ գործողություններ է կատարել Տ.-ն իր նկատմամբ:

Տ.-ին մեղադրող ցուցմունքներ են տվել նրա գործողությունների մի մասին ներկա գտնված երեխաները, որոնք ասել են՝ երբ Տ.-ն չորս տարեկան աղջնակի նկատմամբ գործողություն էր կատարում, իրենք վախեցել ու փախել են… Մի քանի վկաներ հայտնել են նաև, որ ներկա են եղել Տ.-ի ու տուժող երեխաների մեծ եղբոր խոսակցությանը, որի ժամանակ Տ.-ն ընդունել է կատարածը…

Տուժող երեխաների ավագ եղբայրը հայտնել է՝ երբ կիսակառույց շինությունում ինքը պահանջել է, որ Տ.-ն ճշմարտությունն ասի, նա խոստովանել է, որ իր քույրիկի նկատմամբ գործողություններ է կատարել, բայց ասել է, թե նրան «կուսությունից չի զրկել»: Վկան հետագայում է պարզել, որ Տ.-ն սեքսուալ գործողություններ կատարել է ոչ միայն քրոջ, այլ նաև իննամյա եղբոր նկատմամբ:

Տուժող երեխաների նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննությունների  եզրակացությամբ՝ նրանք հոգեպես առողջ երեխաներ են, թերզարգացմամբ, հոգեկան հիվանդությամբ չեն տառապում, նրանց մոտ հայտնաբերվել է միայն «սոցիալ-մանկավարժական բացթողում»: Քրեական գործում նշված գործողությունների ժամանակ երեխաները եղել են անօգնական վիճակում:

Ամբաստանյալ Տ.-ի նկատմամբ կատարված դատահոգեբուժական, դատահոգեբանական, սեքսոլոգիական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ նա ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը Տ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 2 դրվագով, վերջին հաշվով դատապարտել է  7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հունվարի 27-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել  ամբաստանյալ Տ.-ն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ հայրը: Նրանք պահանջել էին բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ կամ մասնակի բեկանել դատավճիռը, կիրառել պայմանական դատապարտություն, Տ.-ին իրական ազատազրկման չդատապարտել, կամ մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ նշանակել, որը կապ չունենա ազատազրկման հետ:

Բողոքաբեր Տ.-ն գրել է. «Դատարանը իմ նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չի առել օրենսդրի ոչ մի պահանջ՝ սահմանելով ամենախիստ պատիժը: Ինձ զրկել է մարդու իրավունքներով նախանշված բոլոր իրավունքներից…»:

Ըստ բողոքաբերների՝ դատարանի եզրակացությունները հիմնված են ենթադրությունների վրա: Տ.-ն նշել է. «Մեղադրանք առաջադրելու պահին անգամ 16-ս լրացած չէր… Հայրս ինֆարկտ է տարել այս երեք տարիների իմ ծանր վիճակի ներշնչումից… Ես կալանավորման ընթացքում հիվանդության սրացում ունեմ… Քրեակատարողական հիմնարկում ինձ դրսևորել եմ լավ… Իմ նկատմամբ կիրառվել է ավելի շուտ՝ միայն սանկցիա, ոչ թե անչափահասի նկատմամբ կիրառվող դատավճիռ…»:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքաբերներն ու նրանց շահերի պաշտպանը պնդեցին իրենց բողոքը՝ հիմնականում ավելի մեղմ պատիժ նշանակելու շեշտադրությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգեց, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատճառաբանված ու հիմնավոր է, ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է կատարած արարքի բնույթին ու ամբաստանյալի անձին համապատասխան պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Արղամանյան, Ա. Ազարյան, Ն. Հովակիմյան կազմով, մերժեց ամբաստանյալի ու նրա օրինական ներկայացուցչի վերաքննիչ բողոքը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 7 տարի ազատազրկումով, թողնելով օրինական ուժի մեջ անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում