Ամերիկյան USDish կայքը Google Trends ծառայության միջոցով ուսումնասիրություն է իրականացրել, որում պարզել է, թե ԱՄՆ որ նահանգներում են սիրում Marvel-ի տիեզերքը, իսկ որում՝ DC-ինը։
DC-ի տիեզերքը ավելի հանրահայտ է ճանաչվել․ այն նախընտրում են 31 նահանգներում, մինչդեռ Marvel-ին նախընտրություն է տրվում միայն 15-ում։
Ամենահանրահայտ սուպեր հերոսը համարվել է Գերմարդը։ Նրան ամենասիրելի հերոս են անվանել 8 նահանգներում, որոնց թվում նաև Իլինոյսում, որտեղ գտնվում է Գերմարդու պատմության գործող քաղաքի նախատիպը հանդիսացող Մետրոպոլիսը։












































