ԱՄՆ-ը Սիրիային մինչև մարտի վերջ ժամանակ է տվել՝ վճռելու ամերիկյան տարածքում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների ապագան: Այս մասին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Երեքշաբթի ԱՄՆ-ը երկրում մնացած սիրիացի դիվանագետներից պահանջել էր լքել երկիրը, ինչպես նաև փակել դեսպանատունն ու երկու հյուպատոսությունները Միչիգանում և Տեխասում: ԱՄՆ-ում հայտարարել են նաև Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման, սակայն ոչ պաշտոնական խզման մասին: Սիրիայի դեսպանը Վաշինգտոնը լքել էր դեռևս 2011-ի դեկտեմբերին:
Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ Սիրիան իրավունք ունի երրորդ երկրի նշանակելու դեսպանության շենքի, գույքի ու արխիվի կառավարաման համար կամ այդ նպատակով վարձել ԱՄՆ քաղաքացու: Եթե դա տեղի չունենա մինչև մարտի 31-ը, Պետդեպը կստանձնի այն կառավարելու պատասխանատվությունը:











































