Դուբայի էմիրի կնոջը՝ արքայադուստր Խայային, ով իր հետ խոշոր չափի գումար վերցնելով փախել է ամուսնուց, կասկածում են այլ տղամարդու հետ սիրավեպ ունենալու մեջ՝ գրում է The Times-ը։
Նշվում է, որ շեյխը վստահ է, որ կինը դավաճանել է իրեն թիկնապահի հետ, ով նախկին բրիտանացի սպա է։
Հայտնի է, որ արքայադուստր Խայան անվտանգության աշխատակիցն թանկարժեք նվերներ է ընծայել, ինչը կասկածներ է առաջացրել ամուսնու ընտանիքի մոտ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շեյխ Մոհամեդ ալ Մաքտումայի կինը երեխաների հետ փախել է ամուսնուց և բնակվում է Լոնդոնում։ Հայտնի է, որ արքայադուստր Խայան իր հետ 39 մլն դոլար է վերցրել։










































