Իրանական միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» միջև համաձայնագիրը կարող է կնքվել հուլիսի 20-ին՝ ասել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մեկնաբանելով կողմերի միջև Վիեննայում անցկացված բանակցությունների երկրորդ օրը՝ Զարիֆը նշել է, որ մինչ օրս բանակցությունները լավ են ընթանում:
Իր հերթին Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արագչին հայտարարել է, որ կողմերի միջև բանակցությունների հերթական ռաունդը ծրագրված է ապրիլի 7-9-ը: Նրա խոսքով՝ խորհրդակցությունների համար որպես հարթակ հավանաբար կրկին կընտրվի Վիեննան:











































