ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումը «սառը պատերազմի» տարիներից սկսած ամենից շատն է սպառնում Եվրոպայի անվտանգությանը:
«Դա եվրաատլանտյան միության, ՆԱՏՕ-ի համար ահազանգ է: Բոլոր նրանց համար, ովքեր Եվրոպան միացյալ, ազատ և խաղաղ են տեսնում»,- նրա խոսքերն է մեջբերում Agence France-Presse-ը:
«Ուկրաինայի իրադրությունները հիշեցնում են, որ չի կարելի Եվրոպայի անվտանգությունը որպես ակնհայտ երևույթ ընկալել: Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք, թե ինչպես Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումը կազդի մեր անվտանգության վրա»,- ավելացրել է Ռասմուսենը:








































