Չիկագոյում բնակվող 34-ամյա փաստաբան Էրիկա Հարոլդը, ով 11 տարի առաջ նվաճել է «Միսս Ամերիկա» տիտղոսը, իր թեկնածությունն է առաջադրել Կոնգրեսում` Իլինոյս նահանգի 13-րդ ընտրական շրջանից: Լինելով Հանրապետական կուսակցության թեկնածու` Էրիկան չի թաքցնում իր քաղաքական ամբիցիաները` նա մտադիր է դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին թխամաշկ կին նախագահը: Այս մասին գրում է Newsru.co կայքը:
Էրիկայի աֆրիկացի նախնիները մոր կողմից են, իսկ հոր կողմից նա ունի հնդկական և ռուսական արմատներ: Նրանք ապրել են Հունաստանում, Գերմանիայում և Ուելսում:
Նա առաջին անգամ Սպիտակ տուն որպես տիրուհի մտնելու իր ցանկության մասին հայտարարել է դեռևս 2002-ին, երբ պայքարում էր «Միսս Ամերիկա» թագի համար: Լինելով պահպանողական հայացքների տեր և ակտիվիստ` Հարոլդը դեռևս 2003-ին իրեն աջակիցներ է գտել Հանրապետական կուսակցության ազդեցիկ անձանց շրջանում:









































