Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ղարաբաղը կարող է Ղրիմի համար նախադեպ լինել և ոչ հակառակը․ հրամանատար

«Առաջին լրավական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, Ղրիմի օրինակն այս օրերին բազմաթիվ վերլուծաբանների կողմից նույնականացվում է Ղարաբաղի հարցի հետ և նշվում, որ սա կարող է Ղարաբաղի համար նախադեպ լինել: Կիսո՞ւմ եք այդ տեսակետները:

Ես կարծում եմ, որ և՛ նման են, և՛ տարբեր: Նմանությունն այն է, որ մենք էլ ենք հանրաքվեյով ինքնորոշվել, բայց ասել, թե Ղրիմի հանրաքվեն մեզ համար նախադեպ կարող է լինել՝ նույնսիկ վիրավորական է, որովհետև մեր հանրաքվեն է իրենց համար նախադեպ: Մի նվաստացրեք մեզ այդ հայտարարություններով, առաջինը մենք ենք եղել և ոչ իրենք ու դիամցել ենք այնքան, մինչև դա դարձել է միջազգային նորմ:

Երկրորդ՝ ընդհանրապես պարզ չէ, թե Ղրիմն աշխարհում ումն է եղել՝ մեկ հույներ, մեկ թաթարներ, մեկ ռուսներ, իսկ մեր այս հայրենքիում միշտ մենք ենք ապրել, թուրքերը եկել են, հետևաբար էական տարբերություն կա: Սա անվտանգության գոտի չէ, սա մեր հայրենքին է, իսկ ով այլ կերպ է ասում՝ ես խիստ կասկածում եմ, որ նա այս կյանքից ինչ-որ բան է հասկանում:

Առհասարակ, Ղարաբաղի արձագանքը Ղրիմի հանրաքվեին, Ձեր կարծիքով, ինչպինի՞ն պետք է լիներ: Աբխազիան, օրինակ, ճանաչեց Ղրիմի հանրաքվեն,  պաշտոնական Ստեփանակերտն  այն դիտարկել էր որպես ազգերի ինքորոշման իրավունքի իրացում: Ձեր տեսակետը ո՞րն է այս հարցում:

Կարծում եմ՝ նորմալ գործընթաց է, ժողովուրդը ինչ որոշել է, դա էլ եղելէ: Ամենամնծ օրենքը՝ ժողովրդի ուզածն է, ժողովրդավարություն ասվածն էլ դա է՝ ժողովուրդն ինչ է ուզում է, պետք է առհասարակ լինի ժողովրդի իշխանություն: Ըստ այն ժողովրդավարության, որը մեզ հրամցնում են՝ ժողովրդի ուզածը օրենք է՝ անկախ մեր ցանկությունից, հետևաբար ես այլ բան ասել չեմ կարող: Իսկ զուտ ռեֆենդումի  մասով՝ ողջունում եմ:

Ի՞նչ եք կարծում, ուկրաինական զարգացումներից հետո Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում կփոխվի՞: Դուք ժամանակին բավականին քննադատել էիք, օրինակ,  Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին: Կարծում եք՝ ագրեսիվ այդ քաղաքականությունը շարունակություն կունենա՞։

Ռուսը մեր հանդեպ որպես զավթիչ է գործում: Այն,որ ես ընդունում եմ Ղրիմի հանրաքվեն, չի նշանակում, որ ընդունում եմ Ռուսաստանի զավթիչ գործողությունները մեր հանդեպ: Մարդիկ այնտեղ նույն քաղաքականությունն են վարում, որ իրենք քննադատում են՝ իբրև կատարվում է Ուկրաինայում: Ռուսները հո նույն ամերիկացիներից լավը չե՞ն:

Ամենինչ աշխարհում շատ պարզ է, ամերիկացիներն ասում են՝ ժողովրդավարությունը սա է, ու զարմանում են՝ ինչու մնացածը դա չեն ընդունում: Ես էլ զարմանում եմ, որ իրենք այդպիսի լավ բաներ են խոսում ու մեր հանդեպ դաժան են, կիրառում են երկակի ստանդարտներ: Ինձ չի թվում, թե Ռուսաստանը մի օր հենց այնպես սկսի լավ քաղաքականություն վարել Հայաստանում:

Բայց  չե՞ք կարծում, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանն ինչ-որ դասեր քաղած կլինի, և քաղաքականությունն այստեղ փոփոխություն կկրի:

Չեմ կարծում: Նույնիսկ իրենց եկեղեցում շովինիզմը մեր հանդեպ ահավոր բնույթ է կրում: Նույնիսկ իրենց հոգևորոկանները, որ պետք է շատ բարձր լինեն, մեր հանդեպ լավ չեն վերաբերվում: Եթե եկեղեցին այդ վիճակում է, ի՞նչ կարելի է  սպասել մյուսներից:

Մենք  առհասարակ պետք է մեր խնդիրներն ինքնուրույն լուծենք, մեր հանդեպ վերաբերմունքը միշտ էլ ուրիշ է լինում: Մենք պետք է համախմբվենք, վերադառնանք Աստծուն, որ կարողանանք դիմակայել:

Դուք ժամանակին քննադատեցիք Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, հնարավո՞ր է հիմա Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզում որևէ փոփոխություն լինի, այս իրադարձությունները հույս ներշնչու՞մ են դրա համար:

Ես միայն Մաքսային միությունը չեմ քննադատում, ցանկացած միություն էլ քննադատում եմ: Մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք: Ո՜չ Եվրոպան, ո՜չ էլ Ռուսաստանը հենց այնպես մեր հանդեպ լավ վերաբերմունք չեն դրսևորի:

Մենք հիմա հազարավոր  աղանդավորներ ունենք, որոնք զանգված են, որոնք ուզենալու են մի օր Հայաստանը կիսեն, ինչպես հիմա Ուկրաինան են պառակտում:

 Այսինքն՝ մարդիկ, ովքեր պատրաստ սպասում են դրսից խոսեն՝ իրենք վեր կենան ուրիշ բաներ անեն այստեղ: Ժողովուրդը լավ չի ապրում, դա հասկանալի է, բայց այդ ամբողջը դրսում մեր դեմ են օգտագործում:

Մեր հաղթանակների գրավականն ընդհանրապես վերադառնալն է մեր ակունքներին, որ մենք միմյանց սիրենք ու հարգենք ու միասնական գործենք: Ինձ համար տարբերություն չկա՝ ռուսը, Եվրոպան, թե Ամերիկան, ոչ մեկ էլ հենց այնպես մեզ համար լավ բան չի անի:

Ռուսի քաղաքականությունն այստեղ չի փոխվելու, եվրոպացիներինը՝ ևս:

Մի բան էլ ավելացնեմ՝ հայը եթե Եհովայի վկա  է, նա արդեն հայ չէ, եթե հայը պատրաստ  է կատարել որևէ մեկի հրամանը՝ գումարի դիմաց, ուրեմն հայ չէ:

Եթե դրսից գումար են տալիս, դիմացն ինչ-որ բան են պահանաջում, եթե սիրելով են տալիս, ապա նոր թող մեր մասին մտածեն: Հայն ունի իր կերպարը, որը խախտել չի կարելի, եթե օրգանիզմում մի բան խախտվում է, ուրեմն  բուժման կարիք ունի, նույնն էլ սա: Այդ մարդկանց էլ, որ ասում եմ հայ չեն, չի նշանակում, ես նրանց Հայաստանում չեմ  հանդուրժում կամ չեմ սիրում, ամենևին՝ ես նրանց  վերաբերվում են ինչպես մեր հայրենակիցների: Ես իրենց չեմ մեղադրում, պարզապես ես իրենց հույս չունեմ, որ իրենք ինչ-որ լավ բան կանեն:

Ես մտածում եմ, որ մենք հույսներս պետք  միայն մեզ վրա դնենք, թե չէ մնացածը լինում է այնպես, ինչպես համաշխարհային խաղացողներն են որոշում՝ օրինակ, ասում են Կոսովոյում այսպես է լինելու՝ այսպես եղավ, Ղրիմում այսպես է լինելու, այսպես եղավ, նույնն էլ Հայաստանի մասով կանեն, իսկ դրա համար մենք պետք է համախմբվենք, որ մեր պայքարն էլ արդյունք տա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում