Ձեր ուշդարությանն ենք ներկայացնում ամռանը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը ընդունող բոլոր մարզադաշտերի լուսանկարները և համառոտ բնութագրերը, թե յուրաքանչյուրը որքան հանդիսկան է տեղավորում, և որ հանդիպումը, որ մարզադաշտում է կայանալու:
12. «Մինեյրաո», Բելու Հորիզոնտի
Տարուղությունը՝ 62160:
Այս մարզադաշտը կընդունի խմբային փուլի Կոլումբիա-Հունաստան, Բելգիա-Ալժիր, Արգենտինա-Իրան, Կոստա Ռիկա-Անգլիա հանդիպումները, ինչպես նաև 1/8 եզրափակչի մեկ հանդիպում և կիսաեզրափակիչ հանդիպումներից մեկը:
11. Ազգային մարզադաշտ, Բրազիլիա
Տարողությունը՝ 71000:
Այս մարզադաշտում կանցկացվեն խմբային փուլի Շվեյցարիա-Էկվադոր, Կոլումբիա-Կոտ դ՛Իվուար, Կամերուն-Բրազիլիա, Պորտուգալիա-Գանա հանդիպումները, ինպես նաև 1/8 և քառորդ եզրափակիչներից 1-ական և երրորդ տեղի համար հանդիպումները:
10. «Պանտանալ Արենա», Կույաբա
Տարողությունը՝ 41000:
Այս մարզադաշտը կընդունի խմբային փուլի Չիլի-Ավստարլիա, Ռուսասատն-Հարավ. Կորեա, Նիգերիա-Բոսինա և Հերցեգովինա, Ճապոնիա-Կոլումբիա հանդիպումները:
9. «Բայշադա Արենա», Կուրիտիբա
Տարողությունը՝ 42000:
Այստեղ տեղի կունենան խմբային փուլի Իրան-Նիգերիա, Հոնդուրաս-Էկվադոր և Ալժիր-Ռուսաստան հանդիպումները:
8. «Կաստեալո Արենա», Ֆորտալեզա
Տարողությունը՝ 63903:
Այս հիասքանչ մարզադաշտը կընդունի խմբային փուլի Ուրուգվայ-Կոստա Ռիկա, Բրազիլիա-Մեքսիկա, Գերմանիա-Գանա և Հունաստան-Կոտ դ՛Իվուար հանդիպումները: Ինչպես նաև 1/8 և քառորդ եզրափակիչներից 1-ական հանդիպում:
7. «Ամազոնիա Արենա», Մանաուս
Տարողությունը՝ 44500:
Այս մարզադաշտում տեղի կունենան խմբային փուլի Անգլիա-Իտալիա, Կամերուն-Խորվաթիա, ԱՄՆ-Պորտուգալիա և Հունդուրաս-Շվեյցարիա հանդիպումները:
6. «Դունաս Արենա» Նատալ
Տարողությունը՝ 42000:
Այս մարզադաշտը կընդունի խմբային փուլի Մեքսիակ-Կամերուն, Գանա-ԱՄՆ, Ճապոնիա-Հունաստան և Իտալիա-Ուրուգվայ հանդիպումները:
5. «Բիեյրա-Ռիո», Պորտու Ալեգրի
Տարողությունը՝ 50000:
Այս գեղեցկուհին իր մոտ կընդունի խմբային փուլի Ֆրանսիա-Հունդուրաս, Ավստարլիա-Հոլանդիա, Հարավ. Կորեա-Ալժիր և Նիգերիա-Արգենտինա հանդիպումները: Ինչպես նաև մեկ հանդիպում 1/8 եզրափակչի խաղերից:
4. «Պերմամբուկո Արենա», Ռեսիֆի
Տարողությունը՝ 46000:
Այստեղ կկայանան խմբային փուլի Կոտ դ՛Իվուար-Ճապոնիա, Իտալիա-Կոստա Ռիկա, Խորվաթիա-Մեքսիկա և ԱՄՆ-Գերմանիա հանդիպումները: Բացի այդ այստեղ կկայան 1/8 եզրափակչի հանդպիումներից մեը:
3. «Մարականա», Ռիո դե Ժանեյրո
Տարողությունը՝ 78800:
Իհարկե, այս ցուցակը թերի կլիներ առանց լեգենդար «Մարականա»-ի: Այս հայտնի մարզադաշտը իր մոտ կընդունի խմբային փուլի Արգենտինա-Բոսնիա Հերցեգովինա, Իսպանիա-Չիլի, Բելգիա-Ռուսաստան և Ֆրանսիա-Էկվադոր հանդիպումները: Ինպրես նաև 1-ական հանդիպումներ 1/8 և քառորդ եզրափակիչներից ու «Մունդիալ-2014»-ի եզրափակիչ հանդիպումը:
2. «Ֆոնտե Նովա Արենա», Սալվադոր
Տարողությունը՝ 55000:
Այս կանաչ գեղեցկուհին իր մոտ կընդունի խմբային փուլի Իսպանիա-Հոլանդիա, Գերմանիա-Պորտուգալիա, Շվեյցարիա-Ֆրանսիա, Բոսնիա և Հերցեգովիա-Իրան հադիպումները: Բացի այդ 1-ական հանդիպում 1/8 և քառորդ եզրփակիչներից:
1. «Կորինտիանս Արենա» Սան Պաոլո
Տարողությունը՝ 68000:
Այս մարզադաշտում կկայանա «Մունդիալ-2014»-ի բացման հանդիպումը, որտեղ միմյանց դեմ կմրցեն Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքակնները: Այստեղ կկայանան նաև խմբային փուլի Ուրուգվայ-Անգլիա, Հոլանդիա-Չիլի, Հարավ. Կորեա-Բելգիա հանդիպումները: Ինպչես նաև 1/8 եզրափակչի ու կիսաեզրափակիչ հանդիպումներից մեկը:







































