Իրանը շահագրգռված չէ միջուկային զենքի ստեղծմամբ, քանի որ դա կխափանի երկրի անվտանգությունը: Ինչպես հաղորդում է The Financial Times-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:
«Մեր կարծիքով՝ միջուկային զենքը վերածվել է անցած դարաշրջանի հնացած գործիքի: Հօգուտ միջուկային զենքի ընտրությունը կարող է վնաս հասցնել Իրանի անվտանգությանը, սպառնալիքի տակ դնել մեր հավանական առավելությունը սովորական զինված ուժերում»,- ընդգծել է նախարարը:
Զարիֆի խոսքով՝ Ժնևում «վեցյակ»-ի հետ ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը հիմնված է այն համոզմունքի վրա, որ «չտարածումը կարող է ապահովել Իրանի էներգետիկ միջուկային ծրագրի թափանցելիությունը, որի մոնիթորինգը, այդ թվում՝ ուրանի հարստացումը, իրականացնում է ԱԷՄԳ-ը»:
«Վերջնական համաձայնագրին հասնելու խնդիրը պահանջում է ավելի զգալի ջանքեր»,- ասել է նա:








































