Saturday, 20 06 2026
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Ֆեյք նյուզը հիբրիդային պատերազմի մի մասն է․ Հայաստանում ով կամ ովքեր են պատվիրատուները

Կեղծ նորությունները կամ այսպես կոչված ֆեյք նյուզը դարձել է համաշխարհային խնդիր, որը տեղեկատվական դարաշրջանի արատներից մեկն է: Դրա դեմ պայքարը զգալիորեն անցնում է խոսքի ազատության եզրով, և այստեղ պարբերաբար առաջանում է ֆեյք-նյուզի դեմ պայքարելիս խոսքի ազատությանը չվնասելու խնդիր: Ինչպես գիտեք, Հայաստանի վարչապետին առընթեր Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ «Տեկեկատվության ստուգման կենտրոն» ծրագիրը անդրադարձել է համացանցում տարածված կեղծ նամակին, որն իբր Հայաստանի վարչապետը հղել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Ծրագիրը հայտնում է, որ կեղծ նամակը համացանցում շրջանառվում է հունիսի 24-ից: Անհայտ օգտատերը այն շրջանառել է նախ ֆրանսիական տիրույթում, հետո ադրբեջանական և ռուսական ֆորումներում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան, սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանը:

Արմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ սա հիբրիդային պատերազմի տիպիկ օրինակ է: «Քանի որ առաջին հերթին ոչ հայկական տիրույթում է տարածվել, ապա ունի նպատակ ներկայիս կառավարության արտաքին քաղաքականության մասին խեղված կարծիք ստեղծել՝ շահարկելով ամենանուրբ հարցերը, որ մեր անվտանգության հետ են կապված… Այն, որ տարածվում է ադրբեջանական տիրույթում, նաև Հայաստանում էր ակտիվորեն սկսել տարածվել, դա նշանակում է, որ հիբրիդային պատերազմի մի մասն է: Այն երկրները, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը ինչ-ինչ հարցերում ավելի զիջող դիրքերից հանդես գա կամ այս կառավարությունը տապալվի, նրանք կարող են դիմել նաև այդպիսի արմատական ֆեյք նյուզի»:

Ա. Սաղաթելյանի խոսքով՝ խոսքը մեծ ազդեցություն է ունենում հանրային տրամադրությունների վրա, և այս դեպքերը նույնպես. «Կենցաղային մանր հարցերից արդեն անցել են ակնհայտ սուտ տեղեկատվության, ինչն իր ազդեցությունը թողնելու է»:

«Կեղծ լուրերը կոմպրոմատի կետերից մեկն են, նպատակը հիմնականում թիրախում հայտնված անձի իմիջին հարվածելն է,- նշեց Ա. Բադալյանը: -Այս նամակով կոնկրետ նպատակ էր դրվել. նշելով, որ իբրև թե վարչապետն ուզում է զորքերը դուրս բերել Ղարաբաղից՝ փորձ է արվել Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններում խնդիրներ առաջացնել, և նշելով, որ ուզում է ՆԱՏՕ-ին անդամագրվել՝ փորձ է արվում խնդիրներ առաջացնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ դժվար է ասել, թե ով է ֆեյք նյուզերի պատվիրատուն: «Չենք կարող ասել, թե այս նախաձեռնությունն ում է պատկանում, դա կարող է լինել և՛ Ռուսաստանից, և՛ Ադրբեջանից, և՛ Հայաստանից՝ ընդդիմության մի թևի կողմից, կարող է լինել անգամ իշխանական ճամբարից: Կարող է բոլորովին այլ կողմից լինել… Մենք չենք կարող ասել՝ ով  հեղինակը»,- նշեց Ա. Բադալյանը՝ ընդգծելով, որ մեզ համար սա անվտանգային խնդիր է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում