Ամերիկյան Thunderbolt II A-10 կործանիչը Ֆլորիդայի երկնքում թռչնին բախվելուց հետո ուսումնական ռումբեր է գցել՝ հաղորդում է BBC- ն:
Զինվորականները պնդում են, որ ոչ ոք չի տուժել, սակայն թե ինչպիսի ռումբեր են եղել, չեն նշում:
The Aviationist-ի հրապարակման համաձայն՝ դրանք ծուխ արձակող ռումբեր են եղել: Նման ռումբերը կշռում են 11 կգ: Զինվորականները հայտարարություն են տարածել, որով խնդրել են բնակիչներին հայտնաբերելու դեպքում ձեռք չտալ դրանց և անհապաղ տեղեկացնել իշխանություններին։







































