Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերահսկի Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքերով, երկու երկրների նախագահներ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են այդ թեման:
Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանը «պատասխանատու» է Ասադի զորքերի գործողությունների համար:
«Ռուսաստանը պետք է վերահսկի ռեժիմի գործողությունները (Բաշար Ասադի)»,- ասել է նա: