Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին գոհ է կառավարությունից և քննադատելու պատճառ չի տեսնում, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
«Իշխանության է լավ կառուցողական թիմ և կա անպատասխանատու ընդդիմություն»,- ասել է նա:
Իվանիշիվիլին չափից դուրս զգացմունքային է համարում ընդդիմության քննադատությունը, որի զգալի մասը կազմում են երկրի նախկին իշխանությունները՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության կազմում:
«Անձամբ ինձ համար մեծ նշանակություն ունեն հակառակորդի խոսքերը: Սկզբում ես ուշադրություն եմ դարձնում քննադատությանը, այնուհետև՝ դրական հայտարարություններին: Սակայն ես չեմ արձագանքում «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչների հայտարարությանը, քանի որ դրանց մեծ մասն անարդար է: Կարծում եմ՝ Վրաստանի հասարակությունը իսկական ժողովրդական իշխանություն է ստացել»,- ասել է Իվանիշվիլին:









































