ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը խոսել է այն մասին, թե արդյոք Վրաստանում վտանգ կա ռուսների համար: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Կարասինի խոսքով՝ Վրաստանում դեռևս ոչ մի վտանգ չի սպառնում ռուսներին:
«Լավ է, որ վտանգներ դեռ չկան, բայց դրանք կարող են ցանկացած ժամանակ առաջանալ», – ասել է Կարասինը:
Նա շեշտել է, որ պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի և ամեն ինչ անի, որպեսզի Ռուսաստանի բնակիչները այլ երկրում չտուժեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը հրաժարվել է ապահովել ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգությունը: