Wednesday, 15 05 2024
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին

Ղարաբաղը ևս պետք է միանա Ռուսաստանին, քանի որ ռուսական տարածք է. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալլեյտենանտ Նորատ ՏերԳրիգորյանցը:

-Պարոն գեներալ, օրերս Ռուսաստանի Լիբերալդեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մի սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում, այդ իսկ պատճառով, լավագույն տարբերակը Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելն է: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին Դուք, որ կանգնած եք Արցախի ազատագրական պայքարի և ԶՈՒ ձևավորման ակունքում:

-Նա հիանալի է ասել, իսկ ինչո՞ւ ոչ: Ինչո՞ւ ընդհանրապես Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն: Ինչո՞ւ, վախենում են, որ բանակցությունները չեղյա՞լ կհամարվեն։ Ընդհանրապես պետք չէ բանակցել, բանակցել պետք է միայն Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև 1813 թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրի համաձայն՝ Ղարաբաղը պատկանել է ռուսական իմպերիային, ԼՂ-ն երբեք չի եղել ԽՍՀՄ կազմում: Եվ ուրեմն ինչո՞ւ ԼՂ-ն չլինի Ռուսաստանի կազմում, որովհետև, Գյուլիստանի հաշտության պայմանագրի փաստաթղթերի համաձայն, ռուսական տարածք է: Եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, ապա ինչո՞ւ ոչ: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ողջ Հայաստանը Արցախի հետ միասին պետք է հանրաքվե անցկացնի ու մտնի ՌԴ կազմի մեջ: Չպետք է այդտեղ ինքնուրույնությամբ զբաղվել:

-Չե՞ք կարծում, որ նման սցենարը երբեք ընդունվի Հայաստանում այն դեպքում, երբ հիմա շատերը դեմ են ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին ՀՀ մասնակցությանը:

-Ես ՀՀ-ն չեմ ղեկավարում, ես ՀՀ-ում չեմ ապրում, բայց ես 4 տարի շարունակ զբաղվել եմ ՀՀ ԶՈՒ-ի ձևավորմամբ և շատ լավ գիտեմ Հայաստանն ու Արցախը: Ժիրինովսկին ասում է այն, ինչ ճիշտ է համարում, իսկ ես կարծում եմ, որ դա հնարավոր է, ինչո՞ւ ոչ: Եթե ՀՀ-ն ինքը նույնիսկ չի ճանաչում ԼՂ անկախությունը, ինչո՞ւ ԼՂ-ն չկազմակերպի հանրաքվե ու, Գյուլիստանի համաձայնագրի համաձայն, վերադառնա ՌԴ կազմ: Սա շատ լուրջ է, թեև պետք է շատ անկեղծ լինել և ճանաչել:

Ներկայումս կեցցե ընկեր Պուտինը, համաշխարհային մասշտաբի կարևորագույն քաղաքական գործիչ, որը միակն է աշխարհում, որ անհանգստանում է ռուս ժողովրդի համար և ոչ միայն ռուս ժողովրդի համար, այն ժողովրդի համար, որն Ուկրաինայում հայտնվեց ֆաշիստական ղեկավարության ներքո: Պետք էր այդ մարդկանց փրկել, չէ՞: Չէ՞ որ ֆաշիզմը անհաջողություն բերեց ողջ ԽՍՀՄ-ին և 600 հազար հայի, որոնք մասնակցում էին պատերազմին, 300 հազարը զոհվեցին, այսինքն՝ հայերը ևս տուժել են ֆաշիզմի հետևանքով, և հանկարծ Ուկրաինայում իշխանության գլուխ են գալիս ֆաշիստները, և միայն ընկեր Պուտինն էր, որ անհանգստացավ տարածաշրջանի համար, որպեսզի ֆաշիստները չսկսեին ոչնչացնել տարածաշրջանը: Նա ճիշտ արեց, պետք է աջակցել Պուտինին, այդ կերպով էլ պետք էր աջակցել մեր հայերին, որոնք բնակվում էին Ղարաբաղում և մենք աջակցեցինք՝ ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի ձևավորեցինք բանակ, և բանակը ազատագրեց իր հողը առաջին անգամ 1000 տարվա ընթացքում:

-Պարոն գեներալ, Դուք ձևավորեցիք ԶՈՒ, ազատագրեցիք Արցախը, 20 տարուց ավելի շարունակվեցին բանակցություններ միջազգային ձևաչափի շրջանակում, 20 տարուց ավելի պայքարեցինք, որպեսզի հանձնենք Ղարաբաղը Ռուսաստանի՞ն:

-Ժիրինովսկին ասում է՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում լուծել հարցը, թող ԼՂ-ն մտնի ՌԴ կազմ։ Եթե իսկապես կողմերը որևէ կերպ չեն կարողանում համաձայնության գալ, ապա ԼՂ-ին ի՞նչ է մնում անել. պետք է վերադառնալ Ռուսաստան՝ Գյուլիստանի հաշտության համաձայնագրի համաձայն:

-Փաստորեն, նույնկերպ ընդունելի եք համարում Ղրիմի անեքսիա՞ն:

-Ես դրան դրական եմ վերաբերվում, որովհետև Ղրիմը ճիշտ ժամանակին ճիշտ քայլ իրականացրեց, ոչ թե ինչպես Ղարաբաղում. երբ ԼՂ-ում դեռ չկար ԶՈՒ, անցան ինքնորոշման գործին, այդ պատճառով Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակվեց, այդպես էլ Մերձդնեստրը, Աբխազիան, իսկ Ղրիմը ձևավորեց ինքնապաշտպանական ջոկատներ, փակեց սահմանները և ներսում իրականացրեց հանրաքվե և շատ լավ իրականացրեց, որովհետև ինքնապաշտպանությունն ապահովեց այդ հանրաքվեի անցկացումն, ու Ղրիմն ինքնորոշվեց: Ի դեպ, Ղրիմը ևս ռուսական տարածք է: Հիմա պետք է անցնել հաջորդ քայլին՝ տարածքային ամբողջականությանը: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ-ին, ապա ԼՂ-ն ինքնորոշվել է, բայց տարածքային ամբողջականությունը ԼՂ-ի դեպքում խախտված է, պետք է վերականգնել ԼՂ-ի տարածքային ամբողջականությունը:

-Ձեզ հայտնի է, թե ինչպիսի քննադատության է այսօր ենթարկվում ռուսական քաղաքականությունը, որակվում որպես ագրեսիվ և էքսպանսիստական, Ղրիմում հանրաքվեն որակվեց որպես ապօրինի, այն կայացավ ռուսական ռազմական ներխուժման հետևանքով: Համաձայն չե՞ք, որ տարածաշրջանում ռուսական ազդեցությունը պահելու ՌԴ մեթոդները շատ բիրտ են:

-Արևմուտքը միշտ քննադատում է այն, ինչն իրեն է ձեռնտու: Արևմուտքն, ի դեպ, մասնատվել է և ձախողում գրանցել այս հարցում, որովհետև Արևմուտքին ձեռնտու էր, որ Ղրիմում հանրաքվե չանցկացվեր, որպեսզի Ղրիմը մնար Ուկրաինայի կազմում, ելնելով նրանից, որ իշխանության եկած ֆաշիստները մի քանի օրից կմտնեն ԵՄ, իսկ հետո՝ ՆԱՏՕ, որի դեպքում Ղրիմում կտեղակայվի ՆԱՏՕ-ի նավատորմը, այսինքն՝ Սև ծովը կլիներ ԱՄՆ-ի վերահսկողության ներքո և Արևմտյան աշխարհի: Այս պարագայում Սև ծովը կփակվեր ՌԴ-ի առջև, ողջ Կրասնոդարի մարզը կփակվեր, և կլիներ հզոր հարված ՌԴ-ին: Ամերիկան մոտենում է, որպեսզի հենց Ռուսաստանում ևս հեղափոխություն իրականացնի, ու չեմ վախեցնում, ուստի պետք է դեմ գնալ այս գործընթացներին և թքած ունենալ, թե ինչ է ասում Արևմուտքը:

-Բայց Ուկրաինան էր ցանկանում եվրաինտեգրում և մերձեցում ՆԱՏՕ-ի հետ:

-Ուկրաինան չէր ցանկանում, Ուկրաինայում իրականացրին պետության տապալում նոր տեխնիկական միջոցների օգնությամբ, և այդ տեխնոլոգիան մտածել էին Լեհաստանն ու Ամերիկան, իսկ դրան աջակցեցին Գերմանիան, Անգլիան և Ֆրանսիան: Դա հեղափոխության նոր տեխնոլոգիա է, երկրի տապալման նոր տեխնոլոգհիա է, նրանք սկսեցին Աֆրիկայից, Լիբիայից, հիմա անցան և սկսեցին մոտենալ Ռուսաստանին, քանի որ նրանց ձեռնտու չեն զտարյուն պետություններն, ինչպիսին Ռուսաստանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում