Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Շալկե»-ի դեմ խաղում, կրկնել է Ֆերենց Պուշկաշի նվաճումը` «արքայական ակումբ»-ի կազմում հեղինակած գոլերի քանակով:
Պորտուգալացի ֆուտբոլիստն իր ակտիվում 242 գոլ գրանցեց:
«Արքայական ակումբ»-ի լավագույն ռմբարկուների ցուցակում Ռոնալդուն և Պուշկաշը կիսում են 4-րդ տեղը: Նրանց գերազանցում են Ռաուլը, ով իր ակտիվում 323 գոլ է գրանցել, Դի Ստեֆանոն, ով 305 գոլ է խփել և 289 գոլի հեղինակ դարձած Սանտիլյանան:









































