«Ժողովուրդ»-ը գրում է. « Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանից պարզել՝ արդյոք իրեն ԼՂՀ իշխանությունները պաշտո՞ն են առաջարկել: «Ինձ այս պահին հարմար չէ խոսել, փորձենք մի քանի րոպեից»: Ու մինչև օրվա ավարտը, նրա հեռախոսազանգերին պատասխանում էր մի մարդ ու ներկայանում՝ որպես Վ. Վարդանյանի վարորդ՝ խոստանալով զանգահարել: Սակայն Վարդանյանն այդպես էլ ո՜չ զանգահարեց, ո՜չ էլ պատասխանեց մեր զանգերին:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։