ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲԴԽ անդամի՝ այսօր խորհրդարանում անցկացված ընտրություններին:
«Բավական դրական տպավորություն ունեի այսօրվա ԲԴԽ-ի թեկնածու Աննա Մարգարյանի ելույթից ու պատասխաններից․․․Ափսոսում եմ, որ նման մասնագետը չանցավ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնին «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Աննա Մարգարյանն այսօր չընտրվեց ԲԴԽ անդամ:










































