Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց թուրքական «Գալաթասարայ»-ի դարպասը:
«Ազնվականներ»-ի կազմում խփած գնդակներով աչքի ընկան Սամուել Էտո´Օ-ն ու Գերի Քեյհիլը: Այսպիսով` «Չելսի»-ն դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
«Չելսի» – «Գալաթասարայ»` 2:0
1:0 Էտո’Օ (4′), 2:0 Քեյհիլ (42′)








































