Աշխարհում ամենամեծ բիցեպսների տերը բրազիլացի 43-ամյա Արլինդո դե Սոուզան է, ով երիտասարդ հասակում ոչնչով չէր տարբերվում ժամանակակից կուլտուրիստից: Բացի սպորտդահլիճում մարզումներց, տարբեր կենսաբանական հավելումներ, ստերոյիդներ էր օգտագործում: Սակայն, նրան մի օր խորհուրդ են տվել բուսական յուղից և ալկոհոլի համապատասխան չափաբաժիններից պատրաստված կոկտեյլ խմել: Եվ մկանները սկսել են ակնթարթային արագությամբ աճել, գրում է billionnews.ru-ն:











































