Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմում զինծառայողի մահվան հետ կապված` թերակղզում թույլ է տրվում զենք կիրառել: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Համաձայն Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարի որոշման` գլխավոր շտաբի պետի հրամանի հիման վրա` Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին, Ուկրաինայի զինված ուժերի ռազմական հատվածներին Ղրիմում թույլատրվում է զենք կրել»,- նշվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարությունում:








































