Ուկրաինայի ԵՄ անդամակցության դիմում տալու նախագիծը գրանցվել է երկրի Գերագույն ռադայում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Գերագույն ռադայի կայքում տեղադրված հաղորդագրությունը:
Օրինագծի նախաձեռնողները «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավորներն են` Պոլոչանինով Վլադիմիրը, Պավելկո Անդրեյը և Զուբկո Գենադին:









































