Նոր Skoda Fabia ավտոմեքենան կցուցադրեն սեպտեմբերին` Փարիզի ավտոսրահում:
Արտադրող ընկերությունը, սակայն, չի շտապում մանրամասնություններ հաղորդել նոր ավտոմեքենայի վերաբերյալ: Չնայած, որ կարելի է որոշ ենթադրություններ անել` ակնհայտ է, որ նոր Fabia-ի դիզայնը կլինի Rapid մոդելի ոճով:
Պետք է նշել, որ Fabia-ի ներկայիս սերնդի արտադրությունը Կալուգայում գտնվող VW կոնցեռնում դադարեցված է: Դրա տեղը կզբաղեցնի Rapid-ը, գրում է Auto.vesti-ն:











































