Ոստիկանությունը երեկ ձերբակալել է Պիկասոյի «Կնոջ գլուխը» մատիտանկար աշխատանքը գողանալու մեջ կասկածվող մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է ոչ միայն նկարը, այլև թմրանյութերի որոշակի քանակ: Այս մասին հաղորդում է ABC-ն:
Ձերբակալվածը Մարկ Լուգոն է, որն ապրում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում: Հիշեցնենք, որ գողությունը կատարվել էր այս տարվա հուլիսի 5-ին Սան Ֆրանցիսկոյում: Գողը հանել էր նկարը թանգարանից և նստելով տաքսի՝ հեռացել:








































